IPhone 14 Pro

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
iPhone 14 Pro
iPhone 14 Pro Max
Մուգ մանուշակագույն iPhone 14 Pro
ԿարգախոսPro. Beyond.
ԱրտադրողFoxconn
ՏեսախցիկTrueDepth 12 ՄՊ
Օպերացիոն
համակարգ
iOS 16
ՊրոցեսորApple A15 Bionic
Օպերատիվ
հիշողություն
6 ԳԲ
Հիշողության
քարտ
128, 256, 512 ԳԲ, 1 ՏԲ
Կապ4G LTE / 5G NR
ՍերիաiPhone
ՆախորդIPhone 13 Pro
Կապված թեմաներiPhone 14
Ուրիշ[1]

iPhone 14 Pro և iPhone 14 Pro Max, «Apple Inc.» ընկերության սմարթֆոններ։ Այն աշխատում է iOS 16 օպերացիոն համակարգով և Apple A16 Bionic մշակիչով։ Սարքերը ներկայացվել են iPhone 14-ի և iPhone 14 Plus-ի հետ միասին 2022 թվականի սեպտեմբերի 7-ին Կալիֆոռնիաի Կուպերտինոյում Apple Park-ում Apple-ի հատուկ միջոցառման ժամանակ։ Նախնական պատվերները սկսել են 2022 թվական սեպտեմբերի 9-ին, իսկ վաճառքը սկսվել է 2022 թվականի սեպտեմբերի 16-ին[1][2]։

Ձևավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 14 Pro-ի դարձերեսը

Ի տարբերություն Apple-ի մնացած սմարթֆոնների՝ սկսած iPhone X-ից, ձևափոխվել են սարքավորման առջևի մասերը։ «Խազ»-ի փոխարեն այժմ տեղակայված է Dynamic Island-ը` էկրանի երկարավուն կտվրվածքը։

iPhone 14 Pro-ն և 14 Pro Max-ը հասանելի են 4 գույնով՝ արծաթագույն, տիեզերական սև, ոսկեգույն և մուգ մանուշակագույն։ Մուգ մանուշակագույնը նոր գույն է, որը փոխարինում է լեռնային կապույտին, իսկ տիեզերական սևը՝ գրաֆիտին։

Գույն Անվանում
Արծաթագույն
Ոսկեգույն
Տիեզերական սև
Մուգ մանուշակագույն

Մուգ մանուշակագույնը հանդես է գալիս որպես Apple շարքի նոր գույն։ Նախկինում Apple-ը թողարկել է iPhone 13 սերիայում կանաչ գույնը, որը բավականին դրական արձագանքներ է ստացել օգտատերերից։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելը հագեցած է Super Retina XDR էկրանով, որի մաքսիմալ լուսավորվածությունը հասնում է 2000 կդ/մ²։ Էկրանը նաև ունի LTPO տեխնոլոգիայով 120 Հց թարմացման հաճախություն։ iPhone 14 Pro-ն կազմում է 2556x1179 փիքսել կետայնություն 460 ppi-ի դեպքում, այն դեպքում, երբ iPhone 14 Pro Max-ն ունի 2796x1290 փիքսել կետայնություն 460 ppi-ի դեպքում։ Այն ունի մատնահետքերի դիմացկուն օլեոֆոբիկ ծածկույթ՝ միաժամանակ մի քանի լեզուների և նիշերի ցուցադրման աջակցությամբ։ Երկու սմարթֆոններն էլ աջակցում են «Always On Display» գործառույթին։

Տեսախցիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 14 Pro և Pro Max մոդելներում տեղադրված է նոր 48-մեգափիքսելային սենսոր, որը համարվում է վերջին 7 տարվա մեջ ամենամեծ թարմացումը։ Այն թույլ է տալիս օգտագործել հեռախոսով արված կրկնակի նկար, որը ապահովում է կրկնակի օպտիկական զումը և 4K վիդեո՝ առանց օպտիկական զումի։ Apple-ն արդեն օգտագործում է նոր «Photonic Engine» շարժիչը՝ նկարների և տեսանյութերի լավ որակի համար։ Դիմային տեսախցիկն արդեն լուսավորվում է ավտոֆոկուսի միջոցով, իսկ դիմանկարային ռեժիմում արդեն թույլ է տալիս ճանաչել մի քանի մարդու։

Մարտկոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Օգտագործում Ժամանակ (ժ)
Վիդեոյի վերարտադրություն մինչև 24 (14 Pro) և 29 (14 Pro Max)
Տեսանյութի դիտումը սթրիմինգի ժամանակ մինչև 20 (14 Pro) և 25 (14 Pro Max)
Երաժշտության վերարտադրություն մինչև 75 (14 Pro) և 95 (14 Pro Max)

Կապ[խմբագրել | խմբագրել կոդը]

iPhone 14 Pro-ն և ProMax-ը, ինչպես ԱՄՆ շուկայի համար արտադրված iPhone 14-ը և 14 Plus-ը, չեն ստացել ֆիզիկական SIM քարտի աջակցությունը (2 eSIM)[3]։ Եվրոպական երկրների համար արտադրված սմարթֆոնների համար ստացել է 1 ֆիզիկական SIM քարտի և 1 eSIM-ի աջակցություն, իսկ Չինաստանի համար՝ 2 ֆիզիկական SIM քարտի աջակցություն։

Ծրագրային ապահովում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես iPhone 14-ն ու 14 Plus-ը, iPhone 14 Pro և Pro Max-ի վրա նախապես տեղադրված համակարգը համարվում է iOS 16-ը, որը թողարկվել է եկել 2022 թվականի սեպտեմբերի 12-ին։

Dynamic Island[խմբագրել | խմբագրել կոդը]

Dynamic Island-ը, որն ավելացվել է IPhone-ի նախկին մոդելներում՝ սկսած iPhone X-ից, սենսորային «խազ»-ի վերաիմաստավորումն է, որը iPhone 14 Pro-ում տեղակայված է կտրվածքում՝ էկրանի վերևի մասից շատ քիչ առանձնացած։ Այն նախատեսված է օգտակար ինֆորմացիայի համար, ինչպիսիք են ապարատային և համակարգի մակարդակի ծանուցումները, լրատվամիջոցների նվագարկման տվյալները և հավելվածին հատուկ այլ գործառույթներ։ Այս պատկերակները կարող են ցուցադրվել որպես ընդլայնում սենսորների երկու կողմերում, իսկ ֆոնը համապատասխանում է էկրանի կտրվածքի սև գույնին և, ըստ երևույթին, սահուն ընդլայնում է այն[4]։ Dynamic Island-ը կարող է նաև ընդարձակվել՝ հարմարեցնելով iPhone 14-ի ավելի լայն էկրանին։ Օրինակ, մուտքային զանգի ծանուցումները հայտնվում են որպես սենսորներից հորիզոնական տարածվող պաստառ, մինչդեռ Face ID-ի ցուցիչները ընկնում են սենսորային կտրվածքից ուղղահայաց, այլ ոչ թե հայտնվում են էկրանի կենտրոնում, ինչպես նախորդ մոդելներում։

Լրացուցիչ մանրամասների համար կարելի է նաև սեղմել Dynamic Island-ի վրա, որպեսզի տեղեկանալ, օրինակ, ընթացիկ գործողություններից, ինչպիսիք են երթուղիները քարտեզների վրա կամ սպորտային միավորները, կարող են նաև ընդլայնվել՝ սեղմելով և պահելով տարածքը։

iPhone 14-ի գովազդ[խմբագրել | խմբագրել կոդը]

IPhone 14-ի գովազդը հակասությունների տեղիք է տվել Իդրիս Էլբայի «Biggest» երգի պատճառով․ որոշ օգտատերեր «Nigga» բառը լսել էին ռասիստական ենթատեքստով։ Apple-ը ստիպված է եղել հեռացնել վոկալը կտրել սաունդթրեքից գովազդի հեռարձակումից երկու ամիս անց[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Представлены iPhone 14 Pro и iPhone 14 Pro Max с новым вырезом Dynamic Island, который заменил чёлку». iXBT.com (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  2. «Apple представила iPhone 14 Pro и 14 Pro Max — экраны без «чёлки», новый процессор и камеры, спутниковая связь». 3DNews (ռուսերեն). 2022 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 7-ին.
  3. «Apple kills off the SIM tray on the iPhone 14 and 14 Pro in the US». Engadget (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. Smith, Chris (2022 թ․ սեպտեմբերի 7). «What is Dynamic Island? iPhone 14 Pro notch feature explained».
  5. «Apple вырезала вокал из рекламы iPhone 14, потому что некоторым слышалось «niggers» вместо «biggest»». Афиша (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]