IOS 7

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
IOS 7
Изображение логотипа
Տեսակsoftware version?, iOS և բջջային օպերացիոն համակարգ
ՍտեղծողApple Inc.
ԸնտանիքiOS
Հիմք են ծառայելDarwin
Ծրագրային կոդփակ ( բաց կոմպոնենտներով)
Առաջին թողարկում18 սեպտեմբեր 2013
Վերջին տարբերակ7.1.2 30 հունիս 2014
ՕՀIPhone 4,
iPhone 4s,
iPhone 5
iPhone 5C,
iPhone 5S
iPod Touch (5th generation)
iPad 2
iPad (3rd generation)
iPad (4th generation)
iPad Air
iPad Mini (1st generation)
iPad Mini 2
Միջուկի տեսակXNU (հիբրիդ)
ԻնտերֆեյսCocoa Touch և API
ԱրտոնագիրApple Public Source License?
Զարգացման կարգավիճակթողարկված
ՆախորդiOS 6?
ՀաջորդiOS 8
ԿայքiOS 7
ելակոդ( բաց կոմպոնենտներով)
 IOS 7 Վիքիպահեստում

iOS 7, օպերացիոն համակարգ, որը մշակվել է Apple Inc-ի կողմից։ Ներկայանում է, որպես iOS-ի յոթերորդ տարբերակը։ ОС-ն Էփլ բջջային սարքավորումների համար։ ОС ներկայացվել է կազմակերպության կողմից Apple Worldwide Developers Conference (WWDC)-ում 2013 հունիսի 10-ին։ Թողարկումը կատարվել է 2013 թվականի սեպտեմբերի 18-ին։ Օպերացիոն համակարգը նեռարում է իր մեջ վերամշակած օգտագործողի ինտերֆեյս, ինչպես նաև ֆունկցիոնալ բարելավումների մի շարք։ iOS 7 դիզայնը մշակվել է Ջոնաթան Այվի գլխավորությամբ՝ Էփլ կորպորացիայի արդյունաբերական դիզայնի ավագ փոխնախագահի, որը գրավել է Սքոթ Ֆորսթլի դիրքը։

Հնարավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

iOS 7 թողարկվել է 2013 հունիսի 10-ին, Apple Worldwide Developers Conference (WWDC) 2013 թվականի բացման արարողության ժամանակ։ Apple-ը այդ օպերացիոն համակարգը անվանել է «iOS-ի ամենամեծ փոփոխությունը օրիգինալ iPhone-ի դուրս գալուց հետո»։ Ավելի հայտնի փոփոխությունը, դա արմատապես վերամշակված ինտերֆեյսը։ Գովազդային հոլովակում, որը ցուցադրվել է հիմնական ներկայացման ժամանակ, Ջոնաթան Այվը նկարագրել է փոփոխությունները, որոնցից են «խառնաշփոթության մեջ մտցված կարգ ու կանոն», ընդգծելով հետևյալ առանձնահատկությունները` նրբաճաշակ բարակ տպատառեր, թափանցիկությունը, շերտերի և նոր պատկերներ, որոնց դիզայնը չի կրկնօրինակում իրական առարկանները, քանի որ նրանց նշանակությունը հասկանալի ներըմբռնողական է։ iOS 7-ի և OS X Mavericks -ի դիզայնը (ներկայացված է նույն օրը) պարունակում են նշանակալից չափով ավելի քիչ սկևոմորֆիզմի էլէմենտ։ (ինչպես կանաչ սեղան Game Center -ում, փայտե տեքստուրա «Կրպակ» և «iBooks» ծրագրերում և կաշվե տեքստուրա օրացույցում).

Տեղադրելով iOS 7, դու ստանում ես նոր հեռախոս, սակայն լավ ծանոթ օգտագործելու մեջ։

Էփլ կորպորացիայի ավագ փոխնախագահը` Քրեյգ Ֆեդիրիգին նոր օպերացիոն համակարգը ներկայացնելու ժամանակ նա ընգծեց նոր 10 հիմնական փոփոխություն[1]։

Ղեկավարման կետ
Ծանուցման կենտրոնի նման, ղեկավարման կետը (Control Center) մատչելի է էկրանի ներքևից վերև տանող շարժման օգնությամբ, որտեղ կարելի է կատարել հետևյալ գործողությունները` միացնել կամ անջատել Airplane mode-ը, բարձրացնել կամ իջեցնել պայծառությունը, կառավարել մուլտիմեդիայով, AirPlay, AirDrop-ով և արագ հասանելիություն մի քանի ծրագրերի, որոնք են` լապտեր, տեսախցիկ, կողմնացույց և հաշվիչ։
Safari
Safari-ում դարձավ հասանելի «խելոք» որոնման տողը, որը առաջին անգամ ներկայացվել է Safari 6-ում OS X Mountain Lion համար։ Մյուս փոփոխություններից են ծնողական վերահսկողությունը, Twitter-ի և կարդալու ցանկի մեջ բարելաված հղումների փոխանակումը։
AirDrop
AirDrop ֆունկցիայի միջոցով (առաջին անգամ ներկայացվել է OS X Lion-ում), որը հասանելի է iPhone 5, iPad (4-րդ սերունդ), iPad mini, և iPod touch (5 -րդ սերունդ), կարելի է փոխանցվել ֆայլերով (լուսանկարներով, վիդեոֆայլերով, կոնտակտների քարտերով և այլն) ուրիշ iOS օգտագործող տեխնիկական սարքերի հետ։
Տեսախցիկ
Տեսախցիկի նոր ինտերֆեյսը թույլատրում է անցնել չորս տարբեր ռեժիմի` վիդեո, լուսանկար, քառակուսային և համայնապատկերային լուսանկարներ։ Նաև այնտեղ հայտնվել է հնարավորություն 9 տարբեր ֆիլտրերից նկարի վրա դնել դրանցից մեկը։
Լուսանկարներ
«Լուսանկար» ծրագրը iOS 7 -ում օգտագործում է նկարի ինֆորմացիան, տարեթվի, տեղավայրի և նկարահնման թվականի տվյալներով տեսակավորելու համար[2]։
Siri
Siri-ն նույնպես ենթարկվել է դիզայնի փոփոխության։ Ամեն մի ներկայացված լեզվի համար կարելի է ընտրել տղամարդու և կնոջ ձայների տարբերակներից մեկը[3]։ Բարելավել է ինտեգրացիան թվիթերի, վիքիպեդիայի և Bing փնտրողական համակարգային կայքի հետ։
Car Play
«Car Play» (նախկինում "iOS մեքենայում") օգտագործում է Siri-ն, այդ ծրագրով կարող ես կառավարել հեռախոսով, երաժշտությամբ և iMessage մեքենայի էկրանի վրա[4]։
App Store
Ավտոմատ ծրագրերի թարմացումը։

Մյուս փոփոխություններից են FaceTime Audio, կոնտակտների սև ցուցակ, ինչպես նաև Find My iPhone, որը օգնում է գտնել ձեր կորցրած հեռախոսը։

Աջակցվող սարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

iOS 7 աջակցում է հետևյալ բջջային հեռախոսներում և սարքերում`

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hughes, Neil (2013 թ․ հունիսի 18). «Inside iOS 7: Apple's Weather app gets animated». AppleInsider. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  2. Caldwell, Serenity (2013 թ․ սեպտեմբերի 19). «Get to know iOS 7: Camera and Photos». Macworld. International Data Group. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
  3. Cipriani, Jason (2013 թ․ սեպտեմբերի 19). «How to change Siri's voice on iOS 7». CNET. CBS Interactive. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.
  4. Mayo, Benjamin (2014 թ․ մարտի 3). «Apple rebrands iOS in the Car as CarPlay, compatible vehicles launching later this year». 9to5Mac. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 30-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մեթ Նոյբուրգ Ծրագրավորում iOS 7-ի համար։ Objective-C, Xcode и Cocoa հիմնակմախքը։ = iOS 7 Programming Fundamentals: Objective-C, Cocoa, and Xcode Basics. — М., 2014. — 384 с. — ISBN 978-5-8459-1895-6

Տես Նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]