I'm Up

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«I'm Up»
«I'm Up» սինգլի շապիկը (Օմարիոնի, Քիդ Ինկի և Ֆրենչ Մոնտանա, )
Օմարիոնի, Քիդ Ինկի և Ֆրենչ Մոնտանայի սինգլը
ԹողարկվածՀունիսի 18, 2015 (2015-06-18)
ՖորմատԹվային ներբեռնում
Ձայնագրված2015
ԺանրR&B, հիփ հոփ
Տևողություն3:21
ԼեյբլMaybach Music Group, Atlantic Records
ՊրոդյուսերNic Nac
Օմարիոնի սինգլների ժամանակագրություն
«Post to Be»
(2014)
«I'm Up»
(2015)
«Fakin»
(2015)
Քիդ Ինկի սինգլների ժամանակագրություն
«Baby's In Love»
(2015)
«I'm Up»
(2015)
«That's How You Know»
(2015)
Ֆրենչ Մոնտանայի սինգլների ժամանակագրություն
«Off the Rip»
(2015)
«I'm Up»
(2015)
«Moses»
(2015)

«I'm Up», ամերիկացի R&B երգիչ Օմարիոնի երգն է, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Քիդ Ինկը և Ֆրենչ Մոնտանան։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հունիսի 16-ին Օմարիոնը հարցազրույց է տալիս Power 106 ռադիոկայանին, որտեղ էլ կայանում է «I'm Up» երգի պրեմիերան[1]։ Հունիսի 18-ին երգը որպես սինգլ հասանելի է դառնում թվային ներբեռնման համար[2]։ Երգի պրոդյուսերն է Nic Nac-ը, ով նաև եղել է Քրիս Բրաունի «Loyal», «Ayo» և «Bitches N Marijuana» երգերի պրոդյուսերը[3][4]։

Քննադատական արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ «Respect.» ամսագրի լրագրող Փենելայպի Ռիչարդսը գրել է, որ երգը հեռու չէ ամառվա հիթ դառնալուց, քանի որ երգի պրոդյուսերը նաև աշխատել է Քրիս Բրաունի «Loyal» երգի վրա[5]։ «Essence» ամսագրի լրագրող Քենդիս Ջոնսը գրել է, որ սա ամառային հիթ է, որը միանշանակ ունկնդրին կստիպի պարել մեքենայի մեջ կամ գրասեղանի առջև[6]։ «Music Times» մեդիա ընկերությունը նույնպես դրական կարծիք է հայտնել երգի մասին իր անդրադարձում՝ անվանելով այն «ամառվա նոր օրհներգ»[7]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 26-ին[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Omarion Drops His New Single, "I'm Up," With Kid Ink and French Montana». Complex. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  2. «I'm Up (feat. Kid Ink & French Montana) - Single by Omarion». iTunes. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  3. «New Music: Omarion feat. Kid Ink & French Montana – 'I'm Up'». Rap-Up. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  4. Goddard, Kevin (2014 թ․ դեկտեմբերի 14). «Chris Brown & Tyga - Ayo». HotNewHipHop.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.
  5. «NEW MUSIC: OMARION- "I'M UP" FT. KID INK & FRENCH MONTANA». Respect. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  6. «New Music: Omarion Releases New Song, 'I'm Up'». Essence. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  7. «Omarion Teams Up With Kid Ink, French Montana for 'I'm Up' [LISTEN]». Music Times. Վերցված է 2015 թ․ հուլիսի 18-ին.
  8. «Video: Omarion feat. Kid Ink & French Montana – 'I'm Up'». Rap-Up. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]