Happy Birthday to You
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Happy Birthday to You» (հայերեն՝ Տարեդարձ է այսօր), երգ է, որը կատարվում է ծննդյան տոնակատարությունների ժամանակ: Երգը թարգմանվել է մի քանի լեզուներով: Այն հիմնականում կատարվում է անգլերեն լեզվով: «Happy Birthday to You» երգի բառերը գրել են Հիլլ քույրերը 1893 թվականին, երբ նրանք դպրոցի ուսուցչուհիներ էին Լուիսվիլում: Սկզբնապես երգի անվանումը եղել է «Good Morning to All»: