Feels like Vegas

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Feels like Vegas»
Թինաշեի երգը «Aquarius» ալբոմից
Թողարկված2014
Տևողություն4:01
ԼեյբլRCA Records
ՀեղինակԹինաշե, Stargate, Mozella, Ռոսկո Դեշ
ՊրոդյուսերStargate
Aquarius ալբոմի երգացանկ
«The Calm (Interlude)»
(12)
«Feels like Vegas»
(13)
«Thug Cry»
(14)

«Feels like Vegas», ամերիկացի երգիչուհի Թինաշեի երգը։ Այն ընդգրկվել է նրա դեբյուտային «Aquarius» ալբոմում, որը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին։ Երգը գրվել է Թինաշեի, Stargate-ի, Mozella-ի և ռեփեր Ռոսկո Դեշի կողմից։ Երգի բեք վոկալը կատարում է Ռոսկո Դեշը[1]։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի օգոստոսի 26-ին Թինաշեն հրապարակեց «Aquarius» ալբոմում տեղ գտած երգերի անվանումները, որից պարզ դարձավ, որ ալբոմի 13-րդ ստեղծագործությունը կոչվում է «Feels like Vegas»[2]։ Երգի պրեմիերան կայացավ 2014 թվականի սեպտեմբերի 15-ին[3], իսկ նույն տարվա հոկտեմբերի 3-ին վաճառքի դուրս եկավ «Aquarius» ալբոմը[4]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Սթիվեն Գարնետը, ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերի 1-ին երգչուհու ՅուԹյուբի ալիքում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Roscoe Dash - Th33sum [New Song]». HotNewHipHop. 2014 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  2. «Tinashe Debuts 'Aquarius' Tracklist». The BoomBox. 2014 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  3. «New Music: Tinashe – 'Feels Like Vegas'». Rap-Up. 2014 թ․ սեպտեմբերի 15. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  4. «Q&A: Tinashe On Her Brilliant Debut Album Aquarius». Stereogum. 2014 թ․ հոկտեմբերի 3. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.
  5. «Video: Tinashe – 'Bet' + 'Feels Las Vegas'». Rap-Up. 2015 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2015 թ․ հունվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]