Cats That Look Like Hitler

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cats That Look Like Hitler
catsthatlooklikehitler.com
Տեսակհամացանցային մեմ
Փակված2006
 Cats That Look Like Hitler Վիքիպահեստում
Կատու՝ քթի տակ սև կետով, որը նման է Հիտլերի բեղերին

Cats That Look Like Hitler (բառացի թարգմանությամբ՝ «Հիտլերին նման կատուներ»), երգիծական կայք, որտեղ ներկայացված են 1933-1945 թվականներին Գերմանիայի ֆյուրեր Ադոլֆ Հիտլերին նմանվող կատուների լուսանկարները։ Նման կատուներին հաճախ անվանում են Քիթլերներ։ Կատուների մեծ մասը պիբալդ է, քթի տակ մեծ սև բիծ ունի, որը նման է Հիտլերի բեղերին, և այլ հատկանիշներ, որոնք սովորաբար խիստ դեմքի արտահայտությունն են հուշում[1]։

Կայքը հիմնադրել են Կուս Պլեգտը և Պաուլ Նևը 2006 թվականին։ Կայքն այժմ ղեկավարում է միայն Նևը։ 2013 թվականի փետրվարի դրությամբ՝ նա ներբեռնել է ավելի քան 7500 կատվի լուսանկար[2][3][4]։

Հանրաճանաչութուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիվեն Քոլբերտը հիշատակել է կայքի գոյության մասին 2010 թվականի հուլիսին իր հարցազրույցում։ Կայքը հաճախ հիշատակվում էր այժմ չգործող ավստրալիական «Total Gamer» խաղային ամսագրում և Նոր Զելանդիայում հայտնի է դարձել այն բանից հետո, երբ Բրեդ Ուոթսոնը ուշ երեկոյան Edge շոուի ժամանակ նշեց, որ իր «Փիգլզզ» կատուն «Քիտլեր» թիվ 1-ն է (Kitty Hitler) աշխարհում[5][6]։

Բրիտանական The Times թերթի լրագրող Բեն Մակելը հարցազրույց է անցկացրել կատուների տերերի հետ, որոնց լուսանկարները ներկայացված են կայքում և տարբեր հնարավոր բացատրություններ է առաջարկել համացանցում կատուների, այդ թվում Հիտլերին նման կատուների հայտնվելու և ժողովրդականության վերաբերյալ։ Լրագրողի խոսքով՝ կատուներն ունեն իրենց սեփական, «առեղծվածային» բնավորությունը, քանի որ տերերը ավելի լավ են տեսնում իրենց բնավորության հատկանիշները և կարողանում են ճիշտ էմոցիոնալ մոտեցում ցուցաբերել, ինչպես նաև հիշեցնում են հին եգիպտացիների կողմից կատուների պաշտամունքի մասին[7][8]։

2011 թվականին բրիտանական The Daily Telegraph թերթը հայտնել էր, որ կա մի «քիթլեր», որը երկար ժամանակ չէր կարողանում տեր գտնել՝ Հիտլերին նման լինելու պատճառով[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Researchers find why some cats look like Hitler | The Times of Israel». www.timesofisrael.com. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
  2. Mikita Brottman (2007 թ․ փետրվարի 7). «Mein Kat». PopMatters. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 6-ին.
  3. Dan Walmsley (2006). «The Breakfast Show Live: A History of the Web» (TV-series). Australia: Dan Walmsley.
  4. Neve, Paul. «Frequently Asked Questions|Cats That Look Like Hitler». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 8-ին.
  5. Moos, Jeanne (2010 թ․ հուլիսի 28). «Cats that look like Hitler». CNN. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 28-ին.
  6. «The Social Network (2010) - IMDb». IMDb. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  7. «Hitler cat 'overlooked for adoption because of markings'». www.telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
  8. Machell, Ben (2012 թ․ հոկտեմբերի 6). «What Is It About Cats?». thetimes.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին.
  9. «Hitler cat 'overlooked for adoption because of markings'». www.telegraph.co.uk. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]