BookCrossing Armenia

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

BookCrossing Armenia, երիտասարդական շարժում է, որը Հայաստանում սկիզբ է առել 2011 թ. հունիսի 1-ից։

Բուքքրոսինգ (անգլ. bookcrossing-գրքապտույտ), գրքերի ազատման գործընթաց է։ Մարդը՝ գիրքը կարդալուց հետո, թողնում է («ազատում է») այն հասարակական վայրում (զբոսայգի, սրճարան, մետրոյի կայարան և այլն), որպեսզի մեկ այլ անծանոթ մարդ հնարավորություն ունենա գտնել և կարդալ այդ գիրքը։ Գտնողը իր հերթին պետք է կրկնի գործընթացը։ Գրքերի «ճամփորդությանը» հետևելը իրականանում է ինտերնետում հատուկ կայքերի օգնությամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուքքրոսսինգի գաղափարը առաջարկել է ինտերնետ-տեխնոլոգիաների մասնագետ՝ Ռոն Հորնբեկերը 2001 թվականի մայիսին։ Սկզբի համար նա թողել է 20 գիրք բացատրական գրառումներով իր հյուրանոցում։ Կես տարի անց իր կայքը մոտ 300 ակտիվ օգտվողներ ուներ, ովքեր «ազատում էին» գրքեր և ներգրավում նոր մասնակիցներ։

Բուքքրոսսինգը Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում այս շարժումը սկիզբ է առել 2011 թվականի հունիսի 1-ին ԵՊԲՀ-ի ուսանողներ՝ Արման Ղազարյանի և Ինեսսա Սաղեյանի շնորհիվ։ Կարճ ժամանակահատվածում մեծ տարածում է գտել, միավորելով գրքասեր հասարակությանը։ Ֆեյսբուքում ստեղծված BookCrossing Armenia էջը մի քանի ամսվա ընթացքում ձեռք բերեց հարյուրավոր հետևորդներ, որոնք ակտիվ հետևում են «ճամփորդող» գրքերի պատմությանը և ցանկանալով կիսվել՝ դարձնում բուքքրոսսինգի մասնակից իրենց սիրելի գրքերը։

Հուլիսի 3-ին տեղի ունեցավ BookCrossing Armenia շարժման առաջին միջոցառումը, որը կրում էր «Կիրակի օրը իմ սիրած գիրքը կնվիրեմ ՔԵԶ» խորագիրը։ Միջոցառման ընթացքում բուքքրոսսերները փոխանակվում էին գրքերով, որոնք ընթերցելուց հերո ուղարկեցին «ճամփորդության»։ Հոկտեմբերի 2-ին տեղի կունենա երկրորդ միջոցառումը, որը իր մասշտաբներով կգերազանցի նախորդին։

Բուքքրոսսինգը այլ երկրներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենամեծ տարածումը բուքքրոսսինգը գտել է Իտալիայում, որտեղ իր մասնակցությունն են ունենում լուրջ կազմակերպություններ։ Օրինակ Ֆլորենցիայի կառավարությունը շարժմանը նվիրել է 4000 գիրք, որոնք ցրվել էին քաղաքի շուկաներում և քաղաքապետարանի շենքում։ Ջեննարո Կապուանոի շնորհիվ բուքքրոսսինգը ներխուժեց Ֆրանսիա։ Օֆիցիալ սկսել է գործել 2003 թվականից Փարիզի գրքի Սրահում։ Տարածվել է 2000 գիրք։ Բուքքրոսսինգը Ռուսաստանում հայտնվեց 2004 թվականին www.bookcrossing.ru կայքի ստեղծման հետ միարժամանակ։ Ակտրվ մասնակցություն ունեն հետևյալ երկրները. Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Նովոսիբիրսկ և այլն։

Ինչպես Հայաստանում գիրքը դարձնել բուքքրոսսինգի մասնակից[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը «ճանապարհորդության» ուղարկելուց առաջ գրանցեք այն Ֆեյսբուքի BookCrossing Armenia էջում, տեղադրելով նկարը, կարճ բովանդակությունը, ցանկության դեպքում թողնելու վայրը BookCrossing Armenia-ի ընկեր-սրճարաններից (օրինակ ArtBridge Bookstore Cafe, Il Solo Gelato) վերցնում եք տարբերանշանը, գրությունները և փակցնում գրքին Նախապատրաստված գիրքը թողնում եք այն հասարակական վայրում, որտեղ կցանկանաք (զբոսայգի, սրճարան, մետրոյի կայարան և այլն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]