Boeing 777-ի միջադեպ Կարիբյան ծովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չվերթ 554 Orenair
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակավիացիոն միջադեպ
Թվական2016 թվականի փետրվարի 10
Ժամանակ22:47-23:27 UTC
ԲնութագրումՎթարային վայրէջք
Պատճառ№1 շարժիչի հրդեհ
ՉվերթR2-554
Թռիչքի վայրԴոմինիկյան Հանրապետություն Դոմինիկյան Հանրապետություն, Պունտա-Կանա
Վերջնական կետՌուսաստան Դոմոդեդովո, Մոսկվա
Զոհվածներ0 մարդ
Վիրավորներ0
Օդանավ
ՄոդելBoeing 777-2Q8ER
ԱվիաընկերությունԿաղապար:Դրոշավորում/Ռուսաստամ Orenair
Կողային համարVP-BHB
Արտադրման թվական2005 թվական
Ուղևորներ351
Անձնակազմ20
Կենդանի մնացած371 (բոլորը)
18°36′55″ հս․ լ. 68°15′14″ ամ. ե.HGЯO - Շարժիչի հրդեհման վայրը

Boeing 777-ի միջադեպ Կարիբյան ծովում, միջադեպ, որը տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 10-ին։ Boeing 777-2Q8ER օդանավը, որը պատկանում էր Orenair ավիաընկերությանը, իրականացնում էր չվերթ Պունտա-Կանայից դեպի Մոսկվա։ Սակայն թռիչքից ընդամենը 15 րոպե հետո, երբ օդանավը գտնվում էր 6000 մետր բարձրության վրա, ինքնաթիռի ձախ շարժիչը հրդեհվում է։ Օդաչուները կարողանում են վթարային վայրէջք կատարել Պունտա-Կանա օդանավակայանում։ Օդանավում գտնվում էր 371 մարդ (351 ուղևոր և 20 անձնակազմի անդամներ)։ Միջադեպից ոչ ոք չի տուժել[1][2]։ Անձնակազմի անդամները պարգևատրվել են[3]։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Boeing 777-2Q8ER (գրանցման համարը VP-BHB) օդանավը արտադրվել է 2005 թվականին։ Առաջին չվերթը իրականացրել է նույն թվականի մայիսի 6-ին։ 2005 թվականի մայիսի 23-ին օդանավը հանձնվում է Air Austral ավիաընկերությանը։ 2012 թվականի հուլիսի 9-ին օդանավը գնվում է Orenair ռուսական ավիաընկերության կողմից։ Ինքնաթիռը ուներ երկու շարժիչ Pratt & Whitney PW4090 արտադրության[4][5][6]։

Անձնակազմի անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռի կազմը հետևյալն է`

  • Ինքնաթիռի առաջին հրամանատար - 38 ամյա Կոնստանտին Յուրևիչ Փարիկոժա։ Շատ փորձառու օդաչու է։ Ավարտել է Ուլյանովսկի բարձրագույն քաղաքացիական ավիացիայի դպրոցը։ Աշխատում է Orenair ավիաընկերությունում 2009 թվականից։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` Ան-24, Տու 154, Boeing 737-800 և Boeing 747: Օդում անցկացրել է ավելի քան 9450 ժամ։
  • Ինքնաթիռի երկրորդ հրամանատար - 45 ամյա Իգոր Իվանովիչ Կրացով։ Փորձառու օդաչու է։ Աշխատում է Orenair ավիաընկերությունում 1991 թվականի հունիսից։ Կառավարել է հետևյալ տեսակի ինքնաթիռները` Ան-2, Տու 134, Տու 154 և Boeing 737: Օդում անցկացրել է ավելի քան 7710 ժամ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Рейс № 554: Правильные действия экипажа спасли 371 человека
  2. Спасённый рейс: пилоты рассказали, как сажали самолёт
  3. Пилоты Orenair, аварийно посадившие Boeing в Доминикане, получат награды
  4. Orenair VP-BHB (Boeing 777 - MSN 29402) ( Ex F-OMAY )
  5. VP-BHB - russianplanes.net - Карточка борта
  6. «VP-BHB Orenair (Orenburg Airlines) Boeing 777-2Q8(ER) - cn 29402 / 517». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]