100-ամյակն առանց ռեժիմի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«100-ամյակն առանց ռեժիմի» դրոշը

«100-ամյակն առանց ռեժիմի», քաղաքացիական անհնազանդության ճանապարհով Հայաստանում իշխանափոխությանն ուղղված միջոցառումների շարք, որի սկիզբը հայտարարվել է 2015 թ.-ի ապրիլի 24-ը՝ Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի օրը, երբ նշվելու է ցեղասպանության 100-րդ տարելիցը[1][2]։ Որպես քաղաքացիական անհնազանդության միջոցառումների կազմակերպիչ հանդես է գալիս «Նախախորհրդարան» քաղաքացիական շարժումը, որը պարբերաբար կազմակերպում է «100-ամյակն առանց ռեժիմի» նախապատրաստական և իրազեկման միջոցառումներ[3][4]։

2015 թվականի հունվարի 31-ին շարժման ակտիվիստների ավտոերթը դեպի ԼՂՀ արգելվեց ԼՂՀ ոստիկանական ուժերի կողմից[5], որոնք ըստ լրատվական կայքերի հաղորդումների զանգվածային բռնություններ կիրառեցին ավտոերթի մասնակցիների, այդ թվում նաև՝ լրագրողների, հանդեպ (կոտրելով նաև՝ տեսախցիկներ, ավտոմեքենաների ապակիներ և այլն)[6][7]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը(չաշխատող հղում)
  2. «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը Վաղինակ Շուշանյանին ծեծի ենթարկելու դեպքի վերաբերյալ։
  3. ««100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման մեծ ավտոերթ». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 1-ին.
  4. «100-ամյակը առանց ռեժիմի» հաղորդագրությունը
  5. ԼՂՀ ոստիկանության հայտարարությունը
  6. Ժիրայր Սեֆիլյանին տանում են հիվանդանոց
  7. Բերձորի ջարդի ականատեսի պատմածը. «Կարծես հրաման էին ստացել՝ ոչ մեկին անվնաս չթողնել»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]