Ֆուրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուրան

Ֆուրան, նաև՝ ֆուրֆուրան, հետերոցիկլային միացություն։

Անգույն, քլորաֆորմի հոտով հեղուկ է, հալման ջերմաստիճանը՝ - 85,68°С, եռմանը՝ 31,83°С, խտությունը՝ 936,6 կգ/մ³։ Վատ է լուծվում ջրում (մոտ 1° % 25°С), խառնվում է օրգանական լուծիչների հետ։ Ստանում են հիմնականում ֆուրֆուրոլից։ Օգտագործվում է տետրահիդրոֆուրանի, պիրոլի ստացման համար։

Ունի թմրեցնող ազդեցություն։ Օդում սահմանային թույլատրելի խտությունը 0,5 մգ/մ³ է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։