Ֆունկցիոնալ փորկապություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆունկցիոնալ փորկապությունը աշխարհի 3% երեխաների մոտ հանդիպող և մտահոգող ազդեցությամբ ախտանիշ է։ Բուժումը հաճախ դժվար է ու երկարատև։ Ավելին, երեխաների 30%-ից ավելին չի սիրում մատչելի սովորական ցավազրկողների համը։ Պրոբիոտիկների օգտագործման հիմնավորումներից մեկը փորկապությունը բուժելու համար այն տվյալներ են, որոնք ցույց են տալիս առողջ մարդկանց և փորկապությամբ քրոնիկ հիվանդների աղիքային միկրոֆլորայում եղած տարբերությունները։ Երկրորդը այն ուսումնասիրություններն են, որում B. animalis DN-173 010 վերահսկումը ցույց է տալիս աղիքային զանգվածի դուրս բերման ժամանակի բարելավվում և՛ առողջ պոպուլյացիայում, և՛ փորկապությամբ հիվանդների մոտ։ Վերջապես, պրոբիոտիկները նվազեցնում են pH-ը հաստ աղիքում, որը ուժեղացնում է աղիքի կծկողունակությունը և, հետևաբար, կարող է նվազեցնել աղիքային զանգվածի դուրս բերման ժամանակը։

Վերջերս ՊՎՓ-ների համակարգված վերանայումը (2009 թ.-ի մայիս) եզրակացրեց, որ այստեղ ունենք վերահսկվող փորձերի շատ սահմանափակ ապացույցներ փորկապության վրա պրոբիոտիկների վերահսկվող ազդեցության ճիշտ գնահատման համար։ Մինչև օրս հրապարակված տվյալները հայտարարում են, որ երեխաների վրա L. rhamnosus GG վերահսկումը արդյունավետ չէ փորկապության թեթևացման մեջ, այնինչ L. casei rhamnosus Lcr35 վերահսկումը ավելացրել է դուրս բերվող արտաթորանքի քանակը և իջեցնում է պինդ զանգվածի քանակը։ Չնայած որ արդյունքները վիճակագրորեն նշանակալի են, բայց ընդհանուր կլինիկական ազդեցությունները փոքրաթիվ են, բացի այդ, նմուշի չափը շատ փոքր է որոշակի էական եզրակացություններ անելու համար։

Երկու համապատասխան, լրացուցիչ, կրկնակի, իրարից անկախ ՊՎՓ-ները այժմ մատչելի են։ Մեկը ցույց է տալիս, որ վերամշակման ենթարկված B. lactis-ի DN-173 010 շտամը պարունակող կաթնամթերքի վերահսկումը 3 շաբաթ, օրական 2 անգամ փորկապությամբ հիվանդ 159 երեխաների վրա (3–16 տարեկան) (ոչ նորմալ հաճախություն <3 անգամ/շաբաթ) արտաթորանքի հեռացման հաճախության կամ պնդության աստիճանի վրա ոչ մի ազդեցություն չունի։ Հաջողության չափը (սահմանված որպես երեք կամ ավելի անգամ աղիքային շարժումներ շաբաթական և արտաթորանքի մեկ անգամ դուրս բերումը արտադրանքի վերջին օգտագործումից հետո 2 շաբաթվա ընթացքում) ավելի բարձր է պրոբիոտիկ խմբում, ի տարբերություն ստուգիչ խմբի (38%-ը 24%-ի դեմ համապատասխանաբար), այնուամենայնիվ, խմբերի միջև տարբերությունը վիճակագրորեն նշանակալի չէ։ Ոչ մի տարբերություն չի դիտվել պրոբիոտիկ և ստուգիչ խմբերից հարցվածների (որպես հարցվածներ վերցնելով նրանց, որոնց մոտ տեղի է ունեցել արտաթորանքի դուրս բերում 3 անգամ արտադրանքի օգտագործումից հետո մեկ շաբաթվա ընթացքում) միջև։

Հաջորդ ՊՎՓ-ն գնահատում է L. reuteri (DSM 17938) ազդեցությունները 44 ֆունկցիոնալ քրոնիկ փորկապությամբ նորածինների (միջին տարիքը՝ 8.2±2.4 ամիս) մոտ։ Պրոբիոտիկ խմբի նորածինների մոտ, համեմատած պլացեբո խմբի հետ, հանդիպում է աղիքային շարժումների նշանակալիորեն ավելի բարձր հաճախություն պրոբիոտիկ լրացումների օգտագործման 2-րդ, 4-րդ և 8-րդ շաբաթներում։ L. reuteri-ի խմբում, արտաթորանքը եղել է պինդ 19 նորածինների մոտ (86.4%), իսկ միջին պնդության՝ 11 նորածինների մոտ (50%) 2-րդ շաբաթում և 4 նորածինների մոտ(18.2%) 4-րդ և 8-րդ շաբաթներում։ Այնուամենայնիվ, չկա նշանակալի տարբերություն L. Reuteri-ի և պլացեբո խմբերի արտաթորանքի պնդության աստիճանի և ցավերի պատճառով անհանգստության դեպքերի միջև։ Ոչ մի անբարենպաստ ազդեցություններ չեն գրանցվել։

Արդյունքում, առկա սահմանափակ տվյալները վկայում են, որ L. reuteri-ին կարող է օգնել փորկապություն ունեցող նորածիններին, բայց դեռ շատ ուսումնասիրություններ են անհրաժեշտ։ Այլ ուսումնասիրված պրոբիոտիկները առայժմ ազդեցություն չեն ունեցել երեխաների ֆունկցիոնալ փորկապության վրա։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bartlett JG. Antibiotic-associated diarrhea. N Engl J Med 2002;346։334–9.
  2. Betsi GI, Papadavid E, Falagas ME. Probiotics for the treatment or prevention of atopic dermatitis։ A review of the evidence from randomized controlled trials. Am J Clin Dermatol 2008;9։93–103.
  3. Hojsak I, Abdović S, Szajewska H, Milosević M, Krznarić Z, Kolacek S. Lactobacillus GG in the prevention of nosocomial gastrointestinal and respiratory tract infections. Pediatrics 2010;125։e1171–7.
  4. Huang JS, Bousvaros A, Lee JW, et al. Efficacy of probiotic use in acute diarrhea in children։ A meta-analysis. Dig Dis Sci 2002;47։2625–34.
  5. Johnston BC, Supina AL, Ospina M, Vohra S. Probiotics for the prevention of pediatric antibiotic-associated diarrhea. Cochrane Database Syst Rev 2007 Apr 18;(2)։CD004827.
  6. Kalliomaki M, Salminen S, Arvilommi H, Kero P, Koskinen P, Isolauri E. Probiotics in primary prevention of atopic disease։ A randomized placebo-controlled trial. Lancet 2001;357։1076–9.
  7. Kopp MV, Hennemuth I, Heinzmann A, Urbanek R. Randomized, double-blind, placebo-controlled trial of probiotics for primary prevention։ No clinical effects of Lactobacillus GG supplementation. Pediatrics 2008;121։e850–6.
  8. Lee J, Seto D, Bielory L. Meta-analysis of clinical trials of probiotics for prevention and treatment of pediatric atopic dermatitis. J Allergy Clin Immunol 2008;121։116–21.
  9. Mastretta E, Longo P, Laccisaglia A, Balbo L, Russo R. Lactobacillus GG and breast feeding in the prevention of rotavirus nosocomial infection. J Pediatr Gastr Nutr 2002;35։527–31.
  10. Szajewska H, Mrukowicz J. Probiotics in the treatment and prevention of acute infectious diarrhea in infants and children։ A systematic review of published randomized, double-blind, placebo controlled trials. J Pediatr Gastroenterol Nutr 2001;33։S17–25.
  11. Szajewska H, Ruszczynski M, Radzikowski A. Probiotics in the prevention of antibiotic-associated diarrhea in children։ A meta-analysis of randomized controlled trials. J Pediatr 2006;149։367–72.