Ֆիլադելֆյան փորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսկադրային ականակիր «Էլդրիջ».

Ֆիլադելֆյան փորձ (անգլ.՝ Philadelphia Experiment) ( հայտնի է նաև որպես «Նախագիծ «Ծիածան»» )[1][2][3][4][5][6][7][8] , առասպելական փորձ, որը հավանաբար իրականացրել են ԱՄՆ Ռազմածովային ուժերը 1943 թվականի հոկտեմբերի 28-ին, որի ժամանակ իբրև կորել է, իսկ այնուհետև հեռահաղորդակցվել է տարածաժամանակային կոնտինուումում և Էսկադրային ականակիր «Էլդրիջը» 181 հոգանոց թիմի հետ հայտնվել է մի քանի տասնյակ կիլոմետր այն կողմ։

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերը չեն հաստատել փորձի իրականացումը, բայց նրա մասին լուրերը շատ տարածված են։ Մինչև մեր ժամանակները ողջ մնացած «Էլդրիջի» թիմի նավաստիները ժխտում են այդ փորձը կատարելու փաստը և հայտարարություններն անվանում են սուտ և հորինած[9]։

Առասպելի հայտնվելու պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին ԱՄՆ-ում լույս է տեսել ուֆոլոգ Մորրիս Ջեզուպի «Փաստարկներ ի օգուտ ՉԹՕ-ի» գիրքը[10]։ Որոշ ժամանակ անց հեղինակը նամակ էր ստացել Կառլոս Միգել Ալգենդե (անգլ.՝ Carlos Miguel Allende) անունով մի մարդուց։ Նա պնդում էր, որ Էլդրիջը անհետացել է, ապա հեռաhաղորդակցվել է դեպի Նյու Յորք, այնուհետև տեղափոխվել է մի վայր, որտեղ բախվել է այլմոլորակայինների հետ։ Նա նաև ասել է, թե ինքն անձամբ տեղադրել է իր ձեռքը էլեկտրամագնիսական «Կոկոնի» մեջ, որը գտնվում էր «Էլդրիջից» ավելի քան 100 մետրի վրա[11]։

Առասպելի մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն առասպելի՝ առաջացել են հզոր էլեկտրամագնիսական դաշտեր, որոնք ճիշտ կազմաձևման դեպքում պետք է առաջացնեին էսկադրային ականակրի ճկվածքներ լուսա և ռադիո ալիքներով։ Էսկադրային ականակրի անհետացման դեպքում դիտվում էր կանաչավուն մառախուղ։ Ամբողջ 181 հոգանոց անձնակազմից միայն 21-ն անվնաս մնացին, իսկ մյուսներից 27-ը բառացիորեն դարձել են նավի կառուցվածքի մի մասը, 13-ը մահացել են ճառագայթումից, էլեկտրահարվելուց և վախից[11][12]։

Հնարավոր իրական պատճառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմագնիզացման փորձեր

1943 թվականին բոլոր պատերազմող երկրներում գիտնականները փորձեր էին կատարում օգտագործելով նավի դեմագնիզացում (կամ ինչպես ասում են ֆիզիկոսները` դեգաուսսիզացիա), որպես նրան աննկատելի դարձնելու մեթոդ («անտեսանելի»), մինչ այդ ստեղծված տորպեդոների և մագնիսական պայթուցիկ մինաների համար։

Դեմագնիզացման հիմնական ձևը կայանում է փոքրացող ամպլիտուդայով փոփոխական մագնիսական դաշտի միջոցով մագնիսական նյութերի վրա ազդեցության մեջ։ Որպես մագնիսական դաշտի փոփոխական աղբյուր օգտագործվել է էլեկտրոմագնիտային կոճ` փոքրացնելով նրա միջով անցնող հոսանքի ամպլիտուդան[13]։

Իհարկե, դեմագնիզացնող սարքի աշխատանքի ժամանակ «խելագարվում են» մեխանիկական ժամացույցները և մագնիսական կողմնացույցները։ Եվ հենց դեմագնիսացման սարքի տեսքը` պղնձյա հաստ լարից մեծ կոճ, որը փաթաթված է հիմնակմախքի վրա նավի երկայնքով, կարող է կասկածի տեղիք տալ։

«Հեռահաղորդակցման» բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փաստարկներից մեկը նավի տելեպորտացիայի կողմնակիցների այն է, որ Էսկադրային ականակիրը գտնվում էր նույն օրը և Ֆիլադելֆիայում և Նորֆոլկում, որոնց միջև հեռավորությունը 320 կիլոմետրից ավել է։ Այդպիսզի տեղափոխություն հնարավոր է միայն օգտագործելով Չեսապիկսկյան-Դելավէրյան կանալով, որը միացնում է Չեսապիկի ծոցը և Դելավէր գետը։ Այն օֆիցիալ փակ է համարվում, բայց զինվորները օգտագործում էին այն գերմանական սուզանավերից խուսափելու համար[14]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելի շարժառիթի վրա 1984 թվականին ստեղծվել է ֆիլմ, 1933 թվականին նրա շարունակությունը։ 2012 թվականին Պոլ Զիգեռը նկարահանեց ֆիլմ «Ֆիլադելֆյան փորձը»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dane, A. America’s Invisible Warship // Popular Mechanics, July, 1993, pp. 28—32.
  2. The Code Name Dictionary, edited by F. G. Rufffner and R. C. Thomas, Gale Research Co., Detroit, Mi., (Library of Congress # PE 1693.R8) lists Rainbow as «The code name for the Rome-Berlin-Tokyo axis … The code name for a military exercise.»
  3. Eddington, A. S., The Mathematical Theory of Relativity, Cambridge University Press, 1963, pg. 25.
  4. Eddington, A. S., Space, Time, And Gravitation, Harper and Row, 1959, p. 57
  5. Slepian, J. Electrical Essay: Electromagnetic Space-Ship // Electrical Engineering, February, 1944, pp. 145—146; March, 1949, pg. 245.
  6. Walker, Jearl. The Flying Circus of Physics // Wiley, 1977.
  7. Abbott, E.A., Flatland, Dover, 1952. (Originally published, 1884).
  8. Garnow, G. Mr. Thompkins in Wonderland // Cambridge University Press, 1965
  9. Lewis, Frank (August 19–26, 1999). «The Where Ship? Project: Though long dismissed by the Navy, the legend of The Philadelphia Experiment shows no signs of disappearing». Philadelphia City Paper. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 5-ին.
  10. Jessup, M. K. (1955). «The Case For The UFO» (PDF) (անգլերեն). Bantam Books, New York. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  11. 11,0 11,1 Кузовкин А. С., Непомнящий Н. Н. Что случилось с эсминцем «Элдридж»? — М.: Знание, 1991. — 48с. — (Подписная научно-популярная сер. «Знак вопроса»; № 3). ISBN 5-07-001856-6.
  12. Непомнящий, Н. Н. XX век — Хроника необъяснимого. Год за годом. — М.: АСТ, 1997. — 512 с. — ISBN 5-7390-0276-1
  13. Уменьшение амплитуды магнитного поля, действующего на объект размагничивания, можно обеспечить уменьшением амплитуды тока в электромагните, либо, в более простых случаях, увеличением расстояния между электромагнитом и размагничиваемым объектом. Кроме того, поскольку магнитные свойства материалов исчезают при нагреве выше определённой температуры, иногда размагничивание проводят с помощью температурной обработки (см. Точка Кюри)
  14. Vallée, Jacques F. (1994) «Anatomy of a Hoax: The Philadelphia Experiment Fifty Years Later» Journal of Scientific Exploration Vol 8 No 1 pg 47-71

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]