Ֆթալաթթուներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆթալաթթուներ, բենզոլերկ-կարբոնաթթուներ, արոմատիկ երկկարբոնաթթուներ՝ С6Н4(СОOH)2։

Հայտնի են օրթո- (կամ պարզապես ֆթալաթթու), մետա- (իզոֆթալաթթու) և պարա- (տերեֆթաալաթթու) ֆթալաթթուներ։ Անգույն բյուրեղներ են, հալվում են համապատասխանաբար՝ 200 (քայքայումով), 348 և 425°C-ում (փակ մազանոթում)։

Ֆթալաթթուներն ստացվում է կատալիզատորների ներկայությամբ՝ ծխացող H2ՏՕ4-ով կամ օդի Օ2-ով նավթալինի օքսիդացմամբ։ Աղերն ու եթերները կոչվում են ֆթալատներ։ Կիրառական նշանակություն ունեն С6Н4(СОOH)2 տիպի էսթերները, որոնք դժվարաեռ հեղուկներ են, օգտագործվում են որպես պոլիմերների պլաստիֆիկատորներ, մանոմետրի հեղուկ, որոշները՝ ներկանյութերի արտադրության մեջ։

Կիրառվում են օրթո-ֆթալաթթուների պոլիէսթերային, օրինակ, գլիֆթալային (գլիցերինի հետ) և պենտաֆթալային (պենտաէրիտրիտի հետ) խեժերը։ Իզոֆթալաթթվի աղերն ու եթերները կոչվում են իզոֆթալատներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png