Ֆենտեզի համաշխարհային մրցանակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆենտեզի համաշխարհային մրցանակ, կամ WFA (от անգլ.՝ World Fantasy Award), ամենամյա միջազգային մրցանակ, որը տրվում է ֆենտեզի ժանրում գրված ստեղծագործությունների համար։ Մրցանակը ստեղծվել է 1975 թվականին, և շնորհվում է «Ֆենտեզիի համաշխարհային կոնվենտի ժամանակ։ Պարգևատրում է ժյուրին, որը փոխվում է ամեն տարի։ Համարվում է ֆանտաստիկա ժանրի ամենահեղինակավոր մրցանակներից։

Մինչև 2016 թվականը հաղթողներին Հովարդ Լաֆտկրաֆտի կիսանդրի տեսքով արձանիկ էին շնորհում` ֆանտաստիկա ժանրում նրա ունեցած մեծ ներդրման համար։ Սակայն 2017 թվականից արձանիկը փոխվել է ծառի պատկերով, որը կանգնած է լուսնի դիմաց[1][2]։

Անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակը շնորհվում է հետևյալ անվանակարգերում

  • Վեպ (Novel)
  • Վիպակ (Novella)
  • Պատմվածք (Short Fiction)
  • Անթոլոգիա (Anthology)
  • Ժողովածու (Collection)
  • Լավագույն նկարիչ (Artist)
  • Հատուկ մրցանակ (Special Awards)
  • Կոնվենցիայի մրցանակ (Convention Award)
  • Ժանրի զարգացման մեջ ունեցած ներդրման համար(Life Achievement)
  • Հատուկ մրցանակ մասնագետների համար (Special Award: Professional)
  • Հատուկ մրցանակ ոչ մասնագետների համար (Special Award: Non-Professional)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flood, Alison (2014 թ․ սեպտեմբերի 17). «World Fantasy awards pressed to drop HP Lovecraft trophy in racism row». The Guardian. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
  2. «World Fantasy Awards Administration Awards Announcement». World Fantasy Convention Board. 2017 թ․ ապրիլի 13. Վերցված է 2017 թ․ ապրիլի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]