Օրոր (Բարսեղ Կանաչյան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օրոր»
Քուն եղիր, բալաս
Բարսեղ Կանաչյանի երգը
ԺանրԺողովրդական երգ
ՀեղինակՌափայել Պատկանյան

«Օրոր» (նաև՝ «Քուն եղիր բալաս»), հայ գրող և մտավորական Ռափայել Պատկանյանի «Քուն եղիր, բալաս» բանաստեղծության բառերով հայկական ժողովրդական երգ, որի երաժշտական մշակումը կատարել է հայ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանը[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարսեղ Կանաչյանը 1926-1930 թվականներին աշխատել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, որտեղ գրել է «Օրոր» երգի երաժշտությունը[2]։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանաչյանի «Օրոր» մեներգը դաշնամուրի նվագացությամբ է[3]։ Այն առանձնանում իր մեղեդայնությամբ և վոկալի նուրբ զգացողությամբ։

Բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուն եղիր, բալաս, աչերդ խուփ արա,
Նախշուն աչերուդ քուն թող գայ վրայ։
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։
Դուն ալ քուն եղիր, ինծի ալ քուն տուր,
Սուրբ Աստուածամայր, անուշիս քուն տո՛ւր։
Օրօր, իմ բալաս, օրօր ու նանի,
Իմ անուշիկիս քունը կը տանի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AV Production - Բարսեղ Կանաչյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  2. «Armenian National Music». anmmedia.am. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.
  3. «Բարսեղ Կանաչյան | Music of Armenia». musicofarmenia.com. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]