Օրորոցագող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրորոցագող
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբալլադ
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1893
ՎիքիդարանՕրորոցագող

Օրորոցագող, բալլադ, որը մեզ է հասել Հովհաննես Թումանյանի մշակմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադի հիմքը ժողովրդական։ Հովհաննես Թումանյանը բալլադը գրել է 1893 թվականի փետրվարի 1-ին[1]։ Ինքնագիրը մեզ չի հասել։ «Ժողովրդական առասպել» ենթավերնագրով առաջին անգամ տպագրվել է «Մուրճ» ամսագրի 1893 թվականի երկրորդ համարի 267-268 էջերում։ Այս տպագրությունն ունեցել է Թումանյանի հետևյալ ծանոթագրությունը. «Հայոց գյուղերում ընդունված է գոյությունը մի չար ոգու, որի պաշտոնն է — գիշերը մեծերի քնած ժամանակ խեղդել տղա երեխաներին օրորոցում կամ փոխել տեղը մի դև դնելով։ Զանազան գավառներում այլ և այլ անուններ ունի այս դևը։ Լոռի կոչվում է օրորոցագող»։

Հետագայում ստեղծագործությունը չի ընդգրկվել Թումանյանի որևէ ժողովածուի մեջ և հեղինակի կողմից որևէ փոփոխության չի ենթարկվել։ Տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի առաջին հատորի 278-279 էջերում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալլադը պատմում է տարածված լեգենդի մասին, ըստ որի չար ոգին գալիս է նորածին մանուկների օրորոցների մոտ և փորձում գողանալ նրանց։ Երեխայի մայրն արթնանում է և տեսնելով դևին` իր մայրական գերբնական ուժով պայքարում ու հաղթում է նրան։ Մայրը փրկում է իր երեխային` մանկական օրորոցն ազատելով չար ոգուց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Թումանյան, Հովհաննես (1988). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 554.