Օրբելի-Գինեցինսկու երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օրբելի-Գինեցինսկու երևույթ կամ Օրբելի-Գինեցինսկու ֆենոմեն, կմախքային մկանի հոգնածության վերացումը նրա սիմպաթիկ նյարդաթելը գրգռելիս[1]։

Ֆունկցիաներ և ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս երևույթը հիմնված է սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարողական–սնուցողական ֆունկցիայի վրա։ Նկարագրել են Լևոն Օրբելին և Ա․ Գինեցինսկին 1923 թվականին։ Լ. Օրբելին գտնում էր, որ սիմպաթիկ նյարդավորումը կմախքային մկանների վրա կարող է ունենալ այնպիսի ազդեցություն, ինչպիսին ունի ներքին օրգանների հարթ մկանների և սրտամկանի վրա։ Նշված ազդեցության մեջ առանձնացվում է հարմարվողական ազդեցությունը և սիմպաթիկ նյարդերի սնուցողական ֆունկցիան։

Վերջինս առնչվում է հյուսվածքի ֆիզիկաքիմիական վիճակի և նրա նյութափոխանակության դինամիկ փոփոխությունների հետ։ Սիմպաթիկ նյարդը գրգռելիս անուղղակի դրդումից հյուծված կմախքային մկանի ֆունկցիան նորմալանում է, բարձրանում է դրդունակությունն ու կծկողունակությունը, մեծանում մկանի կծկումների ուժը։ Պարզվել է, որ Օրբելի-Գինեցինսկու երևույթի հիմքում ընկած է հումորալ կարգավորման մեխանիզմը՝ կապված սիմպաթիկ նյարդերի դրդման հետևանքով կատեխոլամինների արտազատման հետ[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Орбели-Гинецинского феномен
  2. «Вегетативная (автономная) нервная система». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Орбели – Гинецинского феномен(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 586