Օպտիկական համակարգերի թերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպիկական համակարգերի թերություններ, օպտիկական համակարգերի միջոցով ձևավորվող պատկերների աղավաղումներ, թերություններ։ Դրանց պատճառով օպտիկական պատկերները հստակ չեն լինում, ճշգրտորեն չէին համապատասխանում օբյեկտներին կամ ձեռք էին բերում գունավորում։

Առավել տարածված էին օպտիկական համակարգերի թերությունների հետևյալ տեսակները, սֆերիկ կամ գնդային աբեռացիա, որի դեպքում օբյեկտի մի կետից արձակված՝ համակարգի օպտիկական առանցքի նկատմամբ սիմետրիկ ընթացող լուսային փնջերը բացվածքի մեծ անկյան դեպքում վատ էին զուգամիտում և չեն հավաքվում մի կետում։

Թերության մյուս տեսակը՝ կոման, առաջանում էր, երբ լուսային ճառագայթները թեքությամբ էին անցնում օպտիկական համակարգի միջով։ Եթե օպտիկական համակարգով անցնելիս լույսի գնդային ալիքը ձևափոխվում է այնպես, որ օբյեկտի մի կետից ելնող ճառագայթների փնջերը չեն հատվում մի կետում, այլ դասավորվում էին երկու փոխուղղահայաց ուղղագիծ հատվածներում, միմյանցից որոշ հեռավորությամբ, ապա այդպիսի փնջերը կոչվում էին տարաբեկ, իսկ ինքը՝ թերությունը, կոչվում էր տարաբեկություն։ Դիստորսիա կոչվող թերությունը հանգեցնում էր օբյեկտի և իր պատկերի երկրաչափական նմանության խախտմանը։ Օպտիկական համակարգերի թերություններից էր նաև պատկերի դաշտի կորությունը։

Վերը թվարկված օպտիկական համակարգերի թերությունները երկրաչափական թերություններ էին։ Գոյություն ունի նաև գունային կամ քրոմատիկ աբեռացիա, որի պատճառն օպտիկական միջավայրի բեկման ցուցչի կախումն էր լուսային ալիքի երկարությունից։ Լույսի ալիքային բնույթով էին պայմանավորված օպտիկական պատկերների այն աղավաղումները, որոնք առաջանում էին դիաֆրագմաներից, ոսպնյակների շրջանակներից և այլն լույսի դիֆրակցիայի հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։