Օդաչուները (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օդաչուները
Երկիր ԽՍՀՄ
Ժանրռազմական ֆիլմ
Թվական1988
ՌեժիսորԻգոր Բիտյուկով և Օտակար Ֆուկա

«Օդաչուները» (չեխ․՝ Piloti), խորհրդային-չեխոսլովակյան ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Իգոր Բիտյուկովը և Օտակար Ֆուկան 1988 թվականին[1][2]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1989 թվականի մայիսին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունը տեղի է ունենում Հայրենական մեծ պատերազմի վերջին օրերին։ Մյունխենյան դավադրությունից հետո, որով Չեխոսլովակիան հանձնվել է Հիտլերին, չեխ Յան Թրեյբալն այլ հայրենասերների հետ լքում է հայրենիքը։ Մտնելով Խորհրդային Միություն՝ հերոսը դառնում է Չեխոսլովակիայի առաջին ավիացիոն դիվիզիայի օղակի հրամանատար։ Նրա հետ միասին կռվում են անխոնջ պոդպորուչիկ՝ Մարտին Գաբրիելը, անզիջում լեյտենանտ Ալեքսանդր Լեժնևը և կյանքի մասին ռոմանտիկ պատկերացումներով լի երիտասարդ օդաչու Թոմեկ Յանդակը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս ՇչերբակովԱլեքսեյ Լեժնև, կործանիչի օդաչու, ավագ լեյտենանտ, օղակի հրահանգիչ
  • Սերգեյ Ժիգունով – Վլադիմիր Մատյուխին, կործանիչի օդաչու, կրտսեր լեյտենանտ
  • Դարյա Միխայլովա – Թամարա, կրտսեր սերժանտ
  • Վադիմ Սպիրիդոնովտրանսպորտային ավիացիայի օդաչու
  • Անդրեյ Գուսև – Անատոլի Ստեպանկով, ավիամեխանիկ
  • Պյոտր ՍտեպանեկՅան Տրեյբալ, կործանիչի օդաչու, 2-րդ էսկադրիլիայի 1-ին օղակի հրամանատար
  • Կարել ԳրեյֆՏոմեկ Յանդակ, կործանիչի օդաչու, պոդպորուչիկ
  • Պետեր ՌուֆուսԿարոլ Գալայ, կործանիչի օդաչու
  • Միխալ Գուչիկ – Մարտին Գաբրիել, կործանիչի օդաչու
  • Իլոնա Սվոբոդովա – Ալեն Պուլտրովա, սերժանտ
  • Տատյանա ՊարկինաԿարին, շվեդուհի «Կարմիր Խաչից»

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ԽՍՀՄ և Չեխոսլովակիայի համատեղ արտադրության վերջին ֆիլմն է։
  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ օգտագործվել են ոչ թե իրական ինքնաթիռներ, այլ մակետներ և համակցված նկարահանումներ, քանի որ այդ ժամանակ նման ինքնաթիռներ չեն եղել։
  • Ֆիլմի պաստառն ցուցադրվում է «Ավարիան՝ ոստիկանի դուստրը» ֆիլմի սկզբում և 51:54-րդ րոպեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Օդաչուները» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Օդաչուները» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]