Օգտակար գործողության գործակից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օգտակար աշխատանքը միշտ ավելի փոքր է քան կատարված աշխատանքը

Այս կամ այն մեխանիկական սարքը կամ օգտագործելով՝ մենք աշխատանք ենք կատարում։ Կատարած աշխատանքը միշտ գերազանցում է այն աշխատանքին, որը իսկապես անհրաժեշտ է դրված նպատակին հասնելու համար։ Դրան համապատասխան՝ միմյանցից զանազանում են ծախսած աշխատանքը՝ Aծախս և օգտակար աշխատանքը՝ Aօգտ։ Օրինակ՝ եթե մեր նպատակն է m զանգված ունեցող բեռը բարձացնել h բարձրության վրա, ապա օգտակար աշխատանքը միայն այն աշխատանքն է, որը ծախսվում է բեռի վրա ազդրղ ծանրության ուժը հաղթահարելու համար։ Բեռը հավասարաչափ բարձացնելու դեպքում, երբ մեր կողմից կիրառված ուժը հավասար է բեռի ծանրության ուժին, այդ աշխատանքը կարելի է որոշել հետևյալ բանաձևով.

Aօգտ=Fծh=mgh

Իսկ եթե բեռը բարձացնելու համար մենք օգտագործում ենք ճախարակ, կռունկ կամ էլ մի այլ մեքենա, ապա բեռի ծանրությոան ուժից բացի հարկ է լինում հաղթահարել նաև մեքենայի մասերի ծանրության ուժը, ինչպես նաև այդ մեքենայում գործող շփման ուժը։ Օրինակ՝ շարժական ճախարակ օգտագործելու դեպքում մենք հակադրված ենք լրացուցիչ աշխատանք կատարել.

ա) որպեսզի բարձրացնենք ճախարակը և ճոպանը, բ) որպեսզի հաղթահարենք շփման ուժը ճախարակի առանցքում։

Այս ամենի պատճառով մեր կողմից ծախսած աշխատանքը միշտ գերազանցում է անհրաժեշտ օգտակար աշխատանքին՝

AծախսAօգտ։

Օգտակար աշխաըանքը միշտ այն ընդհանուր աշխատանքի մի որոշ մասն է, որը մարդը կատարում է մեղանիզմի միջոցով։ Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը կատարվածաշխատանքի որ մասն է կազմում, կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից։

Գրականություն[խմբագրել]

Գրոմով Ս.Վ., Ռոդինա Ն.Ա., ՖԻԶԻԿԱ, 7-րդ դասարան