Օգնություն:Արտոնագրեր
Բովանդակություն |
[խմբագրել] Օգնություն. լիցենզիաներ
Այս հոդվածում բացատրվում է, թե ինչ է նշանակում ընտրել լիցենզիա առանձնահատուկ դեպքերում, երբ Wikimedia Commons-ում կամ Wikipedia-ում փաստաթուղթ եք տեղադրում: Հոդվածներում տեքստերի տեղադրման համար օգտագործվում է GFDL լիցենզիան :
[խմբագրել] Լիցենզիան պայմանով է սահմանվում
Wikimedia Commons-ում կամ Wikipedia-ում փաստաթուղթ տեղադրելով դուք այն դնում եք հասարակության տրամադրության տակ: Լիցենզիան սահմանում է այն պայմանները ըստ որոնց հասարակությունն իրավունք օգտագործել որևէ գործ: Այսպիսով գործի հեղինակի համար լիցենզիա ընտրել նշանակում է ընտրել, թե օգտագործման ինչ պայմաններով է նա գործը դնում հասարակության տրամադրության տակ : Wikipedia-ն ազատ հանրագիտարան է, այսինքն այն դրված է ազատ լիցենզիայի ներքո : Այս պատճառով դուք կարող եք ընտրություն կատարել միայն որոշակի թվով ազատ լիցենզիաների միջև ձեր գործերը Wikipedia-ում տարածելու պայմանները սահմանելու համար : Դուք պետք է հատկապես համաձայնեք Wikipedia-ից դուրս ձեր գործի վերօգտագործմանը, ներառյալ առևտրային օգտագործումը :
Ուշադրություն, եթե դուք գործի հեղինակը չեք, շատ հնարավոր է, որ իրավունք չունենաք որոշելու, թե որ լիցենզիայի ներքո այն տարածեք : Այսինքն Wikipedia կայքում մի տեղադրեք այնպիսի գործ, որի հեղինակը չեք առանց արդարացված թույլտվության, որով դուք խախտում եք հեղինակային իրավունքը : Այժմ սահմանված լիցենզիաների ցանկը ֆրանսերենով հասանելի է հետևյալ անվան տակ` Wikipedia:Liste des bandeaux de licence:
[խմբագրել] Ազատ լիցենզիաներ
Դուք կարող եք ընտրել մեկ կամ մի քանի լիցենզիաներ ներքոհիշյալներից : Երբ մի գործ հասանելի է բազմաթիվ լիցենզիաների ներքո, հասարակությունը կարող է ընտրել այն լիցենզիան կամ լիցենզիաները, որոնք համապատասխանում են :
Creative Commons
Ըստ փոխանակման ցանկության գոյություն ունեն օգտագործման բազմաթիվ հնարավորություններ`
- եթե ցանկանում եք նշել, որ դուք եք հեղինակը, տարածեք ձեր գործը հայրության ճանաչմամբ. օգտագործվող ժապավենն է` CC-BY
- եթե ցանկանում եք նշել, որ դուք եք հեղինակը և որ գործը պիտի տարածվի ազատ լիցենզիայի ներքո, տարածեք ձեր գործը հայրության և նմանօրինակի կիսելու ճանաչմամբ. օգտագործվող ժապավենն է` CC-BY-SA (ցուցում. եթե խոսքը գնում է հիմնականում գլխավոր լիցենզիայի մասին)
ՈԱ` ոչ առևտրայինը գրեթե արգելված է :
[խմբագրել] Հասարակական բնագավառ
Հասարակական բնագավառը լիցենզիա չէ, այն իրավաբանական կարգավիճակ է, որում գտնվում է տվյալ գործը, երբ խախտվում են հայրության իրավունքները: Տարբեր երկրներում այս իրավունքները տարբեր են`
- Եվրոմիությունում գործը հասարակական բնագավառ է մտնում հեղինակի մահվանից 70 տարի անց և անվճար հասանելի է դառնում բոլորին : Միակ պայմանը հայրական իրավունքի հետ է կապված, այն կոչվում է նաև բարոյական իրավունք, որի համար բավական է նշել օգտագործվող գործի վերնագիրը և հեղինակին: Եթե ցանկանում եք բոլորին թույլ տալ օգտագործել ձեր գործը, տեղադրեք այն հասարակական բնագավառում Domaine public perso ժապավենի ներքո
- ԱՄՆ-ում օգտագործեք Domaine public USA ժապավենը
- Իրանում օգտագործեք Domaine public Iran ժապավենը
Առանձնահատուկ գործերի համար այս լիցենզիաները հարմարեցված են`
- ԱՄՆ-ի ֆեդերալ կառավարության աշխատանքները նշվում են Domaine public gouvernement USA ժապավենով
[խմբագրել] Ազատ արվեստ
Art Libre լիցենզիան թույլ է տալիս կրկնօրինակել, տարածել և ազատ ձևափոխել գործերը հարգելով հեղինակի իրավունքները` պայմանով, որ միշտ հնարավոր լինի մուտք ունենալ աղբյուրին կրկնօրինակելու, տարածելու կամ ձևափոխելու համար: Այն օգտագործվում է Art Libre ժապավենով:
[խմբագրել] GNU լիցենզիաներ
GPL, ինչպես GFDL լիցենզիաները յուրաքանչյուրին թույլ է տալիս տարածել իր պաշտպանած գործը, այն պայմանով, որ տարածումը լինի միանման : Այն ապահովում է յուրաքանչյուրի ձևափոխված կամ չձևափոխված, առևտրային կամ ոչ առևտրային, կրկնօրինակելու կամ տարածելու ազատությունը: Այս պատճառով GFDL լիցենզիայի ներքո գործերը բոլորը ազատ չեն դիտվում (հատկապես Debian ծրագրի` Linux-ի ամենակարևոր տարածումներից մեկի անդամների կողմից):
Միայն GFDL լիցենզիան օգտագործելու անհարմարոությունը
Համեմատած Creative Commons- լիցենզաիների հետ` այս լիցենզիաներն ավելի ընդհանրական են, փոխարենը նրանց կիրառությունը Wikipédia-ի հոդվածների համար չի խրախուսվում, չնայած որ դրանք վավերական են: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր գործը տարածող մարդիկ նշեն, որ դուք եք գործի հեղինակը և որ այն տարածեն նույն ազատ լիցենզիայի ներքո ու լիցենզիայի ամբողջական կրկնօրինակ կցեն գործին, կարող եք օգտագործել`
- ընդհանուր հասարակական լիցենզիա` GNU (GPL), որը նշվում է GPL ժապավենով
- ազատ փաստաթղթաբանության լիցենզիա` GNU (GFDL) 1.1, որը նշվում է GFDL ժապավենով (ցուցում. GFDL լիցենզիան, ի տարբերություն GPL լիցենզիայի, ունի գործի ազատ ձևափոխման սահմանափակումների որոշակի հնարավորություններ
[խմբագրել] Վճարովի լիցենզիաներ
Եթե դուք ցանկանում եք սահմանափակել ձեր գործի առևտրային տարածումը, ձևափոխումը կամ այլ ձևով դրա վերարտադրությունը, դուք չեք կարող տարածել ձեր գործը ազատ լիցենզիայի ներքո : Ոչ առևտրայնայցվող կամ հանրագիտարանի համար սահմանափակ նկարները Wikipedia կայքում արգելված են:
[խմբագրել] Fair use
Fair use-ը լիցենզիա չէ, այլ որոշ երկրներում, հատկապես ԱՄՆ-ում առկա հեղինակային իրավունքի հետ կապված բացառություն է որոշակի պայմաններով հեղինակային իրավունքի ներքո հոդվածներ հրատարակելու մասին : Fair use-ը չի գործում Wikimedia Commons-ում : Ինչ վերաբերում է ֆրանսերեն Wikipedia-ին, երկու որոշում սահմանափակել են կիրառությունը հետևյալ դեպքերում`
- պաշտպանված գերբերը նշված են ժապավենով գերբ
- տեղադրված լոգոները և տարբերանշանները նշված են ժապավենով տեղադրված տարբերանշան
- դրամները և նամականիշերը, եթե արգելված չեն, նշված են ժապավենով fair use դրամ}} և fair use նամականիշ,
- ժամանակակից ճարտարապետական գործերի նկարները (որոնց ճարտարապետը 70 տարի է, ինչ մահացել է), եթե արգելված չեն, նշված են ժապավենով fair use batiment recent
Ինչու է անհրաժեշտ, որ ձեր գործը տեղադրեք անվճար լիցենզիայի ներքո
[խմբագրել] Ոչ առևտրային լիցենզիաների անհարմարությունները
Հսկեք ձեր գործը
- Դուք իրավունք ունեք ստիպել այն մարդկանց, ովքեր վերահրատարակում են ձեր գործը, նշել հեղինակին կամ աղբյուրը (GFDL, CC-BY և CC-BY-SA դա պարտադրում են) : Այսպիսով ձեր գործերի վերահրատարակումը ձեզ համար պարզ է լինում, որը հաճախ ավելի շահութաբեր է, քան առանց հեղինակին նշելու գործի վաճառքը:
- Դուք զուգահեռաբար ազատ լիցենզիա եք ունենում, ձեր հեղինակային իրավունքները ձեզ հնարավորություն են տալիս թույլ տալու այլ մարդկանց չպահպանել տրված լիցենզիան (ցուցում. դա այդպես է Creative Commons-ի և Ֆրանսիայում բոլոր լիցենզիաների համար, քանի որ ֆրանսիական օրենքով հեղինակային իրավունքը անձեռնամխելի է):
Վերօգտագործման սահմանափակումներ. Ես չեմ ցանկանում, որ ինչ-որ մեկը վաճառի իմ գործը և շահույթ ունենա նույնիսկ առանց իմ իմացության:
- copyright-ով, մասնավոր կրկնօրինակի իրավունքը (սահմանափակ թվով օրինակներ) թույլատրելի է հատկապես Ֆրանսիայում : Այսպիսով դուք չեք արգելում առանձնահատուկ մարդկանց օգտվել ձեր գործից :
- ինչու վաճառել ձեր գործը, եթե յուրաքանչյուրը կարող է անվճար օգտվել դրանից Wikipédia կայքում : Եթե այն թղթային տարբերակով չէ, հավանաբար կանտեսվի վաճառվող գործերի շարքում և կարող է հեշտորեն ձևափոխվել որևէ ձեռնարկության միջոցներով :
[խմբագրել] Ամփոփում
Ամփոփելու համար կարելի է ասել, որ մենք ձեզ խորհուրդ ենք տալիս ձեր գործերի համար օգտագործել կրկնակի լիցենզիա` GFDL CC-BY-SA, որտեղ պարտադիր նշվում է հեղինակի անունը կամ աղբյուրը, յուրաքանչյուրին թույլ է տրվում բարելավել գործը և պարտադրում է այն տարածողներին տարածել այս նույն պայմաններով : Այլ տեղեկությունների համար կարող եք դիմել ձեր ադմինիստրատորին կամ համայնքին (Projet:Droit և wikipedia քննարկման էջեր) :