Քսանյութեր (ավտոմեքենա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավտոմեքենայի քսանյութեր, ըստ կիրառման նպատակի տարբերում են

  • շարժիչի
  • փոխանցատուփի
  • գլխավոր փոխանցիչի
  • ղեկային կառավարման փոխհաղորդիչային յուղեր և թանձր (պլաստիկ) քսանյութեր՝ հանքային յուղերի և թանձրիչների խառնուրդներ (կիրառվում են այն դեպքերում, երբ հանքային յուղերի օգտագործումն անթույլատրելի է մեքենայի կառուցվածքային առանձնահատկությունների պատճառով)։

Շարժիչի քսանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավտոմեքենայի շարժիչների յուղերը լինում են

  • ամառային
  • ձմեռային
  • համապիտանի (ամառային յուղերն ավելի մածուցիկ են, քան ձմեռայինները)։

Տարբերում են

  • կարբյուրատորային շարժիչների (հին անվանումը՝ ավտոլ) քսանյութեր
  • դիզելների քսանյութեր

Փոխհաղորդիչային յուղերը, որոնք նախատեսված են մեծ բեռնվածքների ենթակա շփվող մասերը յուղելու համար, պետք է ունենան որոշակի հատկություններ, որոնք ձեռք են բերվում հատուկ հավելանյութերի ներմուծմամբ։ Որոշակի վազքատարածություն անցնելուց հետո հարկավոր է յուղերը և քսանյութերը փոխարինել նորով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։