Քննարկում:2003 թ. NBA դրաֆթ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Որևէ մեկը գիտը, որ «draft» բառի հայերեն թարգմանությունն ի՞նչ է: Chaojoker 06:26, 5 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Սխալ եք ուղղում:Ես մի կերպ համաձայն կլինեմ, եթե NBA-ի փոխարեն գրվի Էն Բի Էյ, բայց ոչ երբեք ԲԱԱ, հետևաբար խնդրում եմ սա նկատի ունենալ:Իսկ ինչը վերաբերում է draft բառին, այն թարգմանվում է որպես զորահավաք, սակայն NBA,NHL,NFL և այլ պրոֆեսիոնալ սպորտների լիգաներում ամեն տարի անցկացվում են այսպես կոչված նորեկ սպորտսմենների դրաֆթներ, երբ թիմերը հերթով ընտրում են տվյալ բնագավառի մարզիկներին:Շնորհակալություն...--Narek75 11:25, 12 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Խնդրում եմ —հատկապես եթե տեսնում եք, որ կա տարակարծություն— քննարկեք այլ մասնակիցների հետ, համաձայնության եկեք, նոր միայն հոդվածը անվանափոխեք։ Խնդրանքս հիմնականում ուղղված է Chaojoker և Pandukht մասնակիցիներին։ --vacio 18:34, 12 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Հարգելի Vacio, միանում եմ խնդրանքին, նաև ձեզ ուղղված (հատկապես արված փոփոխությունները առանց քննարկման հետ շրջելու առումով), սակայն եթե տեղյակ չեք նախքին համաձայնություններից և կարծիքներից, խնդրում եմ հարցրեք փոխարեն ուրիշ մասնակիցների դեմ զրպարտանք ներկայացնելուց։
Հարգելի Narek75, եթե որևէ արված փոփոխության հետ համաձայն չեք, զերծ մնացեք նախքան քննարկել այն ուղղակի հետ շրջելուց։ Նաև խնդրում եմ ուշադրություն դարձրեք Վիքիփեդիա:Վարվելակարգ-ին․ եթե որևէ փոփոխության/կարծիքի հետ համաձայն չեք և ուրիշ կարծիք ունեք, դա ձեզ արտոնություն չի տալիս այն «հիմարություն» անվանել։ Դրա փոխարեն օգտվեք հոդվածի քննարկման էջի հնարավորությունից՝ խնդիրը քննարկելու համար։ Chaojoker 09:11, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Ես ավելի կնախընտրեյ «ՆԲԱ» տարբերակը՝ «ՖԻՖԱ» կամ «ՈւԵՖԱ» բառերի նման:--Crzycheetah 01:27, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
Հետաքրքիր առաջարկ է։ Իսկ այդ տարբերակը գործածակա՞ն է, տեղյա՞կ եք։ --vacio 08:21, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
ԲԱԱ-ն որոշ տարածում ունի որպես «Բասկետբոլի ազգային ասոսացիայի» հապավում, թեկուզ մեկ Գուգլ որոնումը պարզում է դրա գործածությունը․ բառն օգտագործվում է թե՛ www.vivaro.am և թե՛ www.armsport.am կայքերում։ Նաև այստեղ draft բառը հայերեն թարգմանություն կարիք ունի․ գուցե՞ ցուցակագրում․ ուրիշ ի՞նչ առաջարկներ կան։ Chaojoker 09:11, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Պատկերների տեղը[խմբագրել կոդը]

Narek75, ինչո՞ւ ես նկարները իջեցնում ներքև: Այդ ավելի երկարացնում է էջը, իսկ երբ որ աղյուսակի կողքին է, ավելի լավ տեսք է ունենում:--Crzycheetah 01:27, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Crzycheetah չգիտեմ նկատել ես, թե չե, բայց էջը ստեղծելու ժամանակ ես էլ այդպես արեցի և ստացվեց, որ ոչ թե նկարները աղյուսակի կողքը հայտնվեցին, այլ սկզբում աջ անկյունում երևում են նկարները (իսկ դրանց կողքը միայն ԲԱՑ ՏԱՐԱԾՈւԹՅՈՒՆ), դրանց ներքևում էլ նոր միայն աղյուսակը:Ճիշտը որ ասեմ, ես էլ չեմ հասկանում ինչու է այդպես լինում և նման չի լինում անգլերենի մասին :Այս է ողջ խնդիրը Crzycheetah ջան:--Narek75 04:11, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]