Քննարկում:Սահակ Ամատունի

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բարի լավ օր, բարեկամներ. Սահակ վարդապետ Ամատունու մահվան հստակ տարեթիվն է 28 հունվար 1920. ՈՒնենք մի քանի աղբյուր. 1 Նրա բարեկամների ունեցած վկայություներն ու նրա լուսանկարների մակագրությունը. https://www.nidoragir.com/2019/01/blog-post_97.html Նաև 2. «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդես (1973) հոդված գրած բանասեր-գիտնական Ա.Հ.Ադամյանն է իր հոդվածում կոնկրետ նշել է, որ Սահակ Ամատունին մահացել է 1920թ. հունվարի 28-ին:84.81.155.70 22:50, 27 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Ողջույն, հարգելի մասնակից։ Քանի որ Ձեր նշած աղբյուրում էլ հստակ չէ մահվան թիվը՝ «Մենք ավելի շատ հակված ենք նրան, որ Սահակ Ամատունին մահացել է 1919թ դեկտեմբերի, կամ էլ 1920թ. հունվարի 28-ին», ուստի հղում անելով կարելի է այն ավելացնել որպես մահվան հավանական տարեթիվ, ինչն արել եմ։ Գրեք, եթե ունեք այլ առաջարկ։ --Ավետիսյան91 (քննարկում) 05:15, 28 Ապրիլի 2021 (UTC)[reply]

Սահակ Ամատունի, մահվան ճշգրիտ թվական[խմբագրել կոդը]

Նախ շնորհակալություն լավ գործի համար. «Նիդերլանդական օրագիրը» Ամատունիների տոհմի նախագիծ է իրականացնում և տվյալները հավաստի են. Խնդրեմ համեցեք, առաջին սյունակ ներքևից 19 տողում գրված է. «Սահակ Ամատունին մահանում է 1920թ հունվարի 28-ին, նույն 1920թ. (հետմահու) Էջմիածնի մատենադարանում ստեղծվում է նրա արխիվային ֆոնդը... » Սա ակադեմիական հրատարակություն է. http://lraber.asj-oa.am/3370/1/105.pdf Ընդ որում Ա.Ադամյանն իր հոդվածը 3 տարի հետո է գրում (1973թ.), ՀՀ ԳԱԱ «Լրաբեր Հասարակական Գիտությունների» հանդեսում, այսինքն ակադեմիական հրատարակությունում նման վրիպում բացառվում է, ավելացրած, որ նա դժվար ծանոթ չլիներ Սանդրո Բեհբուդյանի ավելի վաղ հրապարակված (1970թ), հոդվածին.

Բացի դա «Նիդերլանդական օրագիրը», լրագրող Վահան Ամատունու ուսումնասիրության արդյունքում  Սահակ  Ամատունու բարեկամներից վերցրած մի քանի նկարների տակ` որպես մահվան տարեթիվ մակագրված է  1920թ. 

«Նիդ օրագրի» նույն հոդվածը, եթե ուշադիր նայեք կգտնեք նաև այդ մասին.84.81.155.70 01:12, 29 Ապրիլի 2021 (UTC)[reply]