Քննարկում:Պիպ Շոու

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս անունը անգլերենում հնչում է որպես «Փիփ շոու» և ոչ «Պիպ շոու»։ Ըստ արևելահայերենի տառադարձության կանոնների այն պիտի Փիպ տառադարձվի եթե Պիպ տառադարձությունը տարածում չունի, որն այդպես է։ Այս պարագայում ես առավել կողմ եմ «փիփ» տարբերակին քան «փիպ», որովհետև նաև երկրորդ p-ն արտահայտված կերպ է հնչում անգլերենում։ Ի՞նչ այլ կարծիքներ կան։ Chaojoker 09:57, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]

Անգլոամերիկյան արտասանությամբ իսկապես հնչում է փիփ ((Բացել ֆայլի մասին տվյալները արտասանություն))։ Կարծես, թե սա միակ դեպքը չէ, երբ տառադարձության ժամանակ հաշվի է առնվում ոչ թե բառի արտասանությունը օրիգինալ լեզվում, այլ հենց տառադարձության կանոնները (որոնք ստեղծված են հայերենի հնչյունաարտասանական առանձնահատկությունները հաշվի առնելով)։ Լավ կլիներ ունենալ ընդհանուր մոտեցում նմանատիպ դեպքերի համար. ո՞ր դեպքում հետևենք տառադարձության կանոններին, ո՞ր դեպքում հաշվի առնենք (նաև) բառի հնչողությունը օրիգինալ լեզվում։ Առաջարկներ կա՞ն։ --vacio 12:55, 13 Սեպտեմբերի 2011 (UTC)[reply]
(Հ.Գ. Ինչ վերաբերում է տարածվածությանը, Գուգլով փնտրելիս չհանդիպեց ոչ «Պիպ», ոչ էլ «Փիպ» տարբերակը, իսկ մի քանի տեղ հանդիպած «Փիփ»-ը արտատպված էր ՎՊ-ից։ --vacio 12:55, 13 Սեպտեմբերի 2011 (UTC))[reply]
Ես գրեթե միշտ գերադասում եմ հետևել հայերենի առկա կանոններին, նախքան այլալեզու արտասանության կարևորություն տալու։ Բարեբախտաբար, այս պարագային արևելահայերենի տառադարձման ուղեցույցն ունենք, և հուսով եմ ապագայում արևմտահայերենինն էլ կունենանք։ Ես որոշ չափով հիշում էի, որ ըստ հայերենի տառադարձման կանոնների բառասկզբում «փ» և բառամիջում «պ» է լինում, բացառությամբ այն տեղերի, որ բառամիջի «փ»-ն բավականին արտահայտված է, ինչպես այստեղ։ Սակայն նայելով մեր տառադարձման ուղեցույցին, այդ բացառության դեպքը չգտա։ Հնարավոր է, որ սխալվում եմ, և այդպես բացառություն չկա, սակայն նաև հնարավոր է, որ Տեղեկատու-ում այն նշված է, իսկ ուղեցույցում մոռացել եմ այն զետեղել։ Դրա համար հուսով եմ մոտ ապագայում ստուգել և պարզել։ Chaojoker