Քննարկում:Ուրմիո լիճ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

անվանափոխություն[խմբագրել կոդը]

Հայկ, ինչո՞վ է պայմանավորված անվանափոխությունը։ - Ջէօ (ᄉeoul) 05:52, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Երկու փաստով. նախ՝ լիճն ունի հայկական անուն՝ Կապուտան, Ուրմիան իրանական անուն է, իսկ եթե ավելի ստույգ՝ Ատրպատականի նախկին լեզվով: Երկրորդ, նույն եթե նույնիսկ օգտագործում ենք այդ անունը, պետք է գրվի Ուրմիո (այսինքն՝ Ուրմիայի) լիճ, ինչպես և Վան լիճ չեն ասում, այլ՝ Վանա, Սևանա: Այս ձևերը գրաբարյան են:--Հայկ (արաբագետ) 06:33, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Կարծում եմ՝ հայկական անվան առկայությունը դեռևս կարևոր փաստ չէ անվանափոխության համար։ Լիճն այժմ կոչվում է Ուրմիայի լիճ, իմհկ այդպես էլ պետք է թողնենք։ Հայերենում կան բավականին գրաբարյան ձևով բառեր, որոնք իրենց գոյությունը պահպանում են և հարց չի առաջանում գրաբարյան շնչից ազատելու․ հայոց, ռուսաց [լեզու] բառերը օրինակ։ - Ջէօ (ᄉeoul) 06:42, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]
Լիճը չի կոչվում Ուրմիա լիճ, ոչ էլ Ուրմիայի լիճ: Եթե պարսկերեն, ապա՝ Օրումիյե: Այն, որ լճի անունը Կապուտան է, կարող ես նայել ԵՊՀ պատմության և հայագիտության պաշտոնական կայքում, Հայկական հանրագիտարանում, Կապուտան կամ Ուրմիո՝ պատմության դպրոցական դասագրքերի թվայնացված կայքում, ԵՊՀ և ԳԱԱ հրատարակչություններում: Լիճը անվանել Ուրմիա, նույնն է, ինչ Ջավախքը անվանել Ջավախեթի, քանի որ ամբողջ աշխարհը այդպես է ճանաչում:--Հայկ (արաբագետ) 11:27, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]

Քննարկումը տեղափոխվել է համապատասխան բաժին--Հայկ (արաբագետ) 11:34, 7 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]