Քննարկում:Մհեր Ենոքյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ազգություն[խմբագրել կոդը]

Հարգելի GeoO, անձանց մասին հոդվածների նախաբանում գրում ենք ազգությունը, ինչո՞ւ այս դեպքում չգրել։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 11:18, 12 Հունվարի 2019 (UTC)

Ավետիսյան91 ջան, նախ ներողություն եմ խնդրում առանց քննարկման հեռացնելու համար, պետք է քննարկում բացեի։ Թերությունս է։ Հեռացրել եմ անբարեհնչության համար։ Այժմ թեև մտածում եմ, որ մյուս անձանց դեպքում դա նրանս մասնագիտությունն է, գրելն ինչ-որ չափով արդարացված է, իսկ այս դեպքում՝ նույնպե՞ս արդարացված է։ --ջեօ (✡) 11:27, 12 Հունվարի 2019 (UTC)
Խնդիր չկա։ Ամեն դեպքում, եթե փաստ չկա, որ հայ չէ, ազգությունը չնշելը (թաքցնելը) սխալ կլինի։ Անբարեհնչության համար կառաջարկեի իրավագետն առաջ բերել (հայ իրավագետ, մարդասպան), սակայն նա առավել հայտնի է իր քրեական գործով, քան որպես իրավագետ։ Բացի դա, հայ մարդասպան էլ է լինում, Կատեգորիա:Հայ մարդասպաններ կատեգորիա էլ ունենք։--Ավետիսյան91 (քննարկում) 11:35, 12 Հունվարի 2019 (UTC)
, Կատեգորիա:Հայ մարդասպաններ ունենք իհարկե, որի հետ կապված կգրեմ կատեգորիայի քննարկման էջում, որ մարդասպանը մասնագիտություն չէ։ Իսկ այս հոդվածում եթե ուզում ենք նշել ազգությունը, ապա կարող ենք գրել «հայ իրավագետ, գրող, հրապարակախոս, դատապարտված է ցմահ բանտարկության սպանության մեղադրանքով»։ Եթե յուրաքանչյուր սպանության համար դատապարտվածի էջում առաջինը նշելու ենք որ հայ մարդասպան է, ապա կարող ենք նաև նշել մյուսներին նույնպես, օրինակ՝ Սողոմոն Քոչարյանինը։--BekoՔննարկում 14:17, 12 Հունվարի 2019 (UTC)
Beko և Ավետիսյան91 ջաներ, շնորհակալ եմ կարծիքների համար։ Բեկոյի առաջարկած տարբերակն ինձ շատ ընդունելի է։ Եթե Ավետիսյան91 մասնակցը դեմ չէ, ուրեմն փոխենք։ --ջեօ (✡) 19:15, 12 Հունվարի 2019 (UTC)
Խմբագրեցի, կարծես այսպես ավելի ընդունելի ձևակերպում է։ Շնորհակալ եմ։--Ավետիսյան91 (քննարկում) 19:51, 12 Հունվարի 2019 (UTC)