Քննարկում:Հյուսիսային Իրանի խանություններ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ես ուղղակի ապշած եմ[խմբագրել կոդը]

Հարգելի վիքիընկերներ արդյոք ուրիշ աղբյուր չկար օգտագործելու, որ մենք օգտվում ենք այս տխրահռչակ կայքից՝http://www.erevangala500.com, որին ի դեպ մոտ 10 անգամ հղում է տրված հոդվածում: Բերում եմ ընդամենը մի քանի հիասքանչ մտքեր այս կայքից.[1]

Историк Каракашян,писал: "нет сведений о прошлом армян,которое можно было бы считать историей или же летописью"
Армянскому поэту Егише Чаренцу принадлежат слова:
«В нас лицемерие появляется еще в ...».
А.С. Пушкин:
«Поди ты прочь — ты мне не сын,
Ты не чеченец — ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин!
Այս ամենից հետո կարելի է ուղղակի հոդվածում տեղադրել Կասկածելի կաղապարը--6AND5 (քննարկում) 16:38, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Մի ապշիր, հարգելիս, հղումները դրել եմ անձամբ ես: Այդ կայքը՝ Երևան-գալա՝ Երևան-բերդ, ադրբեջանական կայք է, և դրրել եմ հատուկ ադրբեջանական մտքերը ցույց տալու համար: Եթե ուշադիր լինես, կտեսնես, որ հիմնական մասով դրված է «Ադրբեջանցիների պատմական կեղծարարություններ» բաժնում՝ ցույց տալու իրենց իսկ խոսքերը, իրենց իսկ քարոզչությունը: Մնացածը, որ այդ մասում չեն, ուրիշ մասերում են, տեղեկություններ են, որոնք իրոք կան այդ կայքում, և իրոք համապատասխանում են իրականությանը: Չէ՞ որ լավ խաբելու համար պետք է նաև մի քիչ ճիշտ խոսել:

Ինչ վերաբերում է կոնկրետ խոսքերին: Կարակաշյանի մասին չգիտեմ, բայց որ Չարենցն այդպես է ասել՝ փաստ է: Պուշկինի մասին էլ, ասեմ, այդ պոեմը կա: Ժամանակին նա պոեմ էր գրել այն մասին, որ նուրբ սիրտ ունեցող տղան չի սպանում, և ցույց տալու համար այդ կետը, գրողը նշում է՝ Ты трус, ты раб, ты христянин, որովհետև Կովկասը հիմնականում մուսուլմանական էր: Հետո գալով Կովկաս՝ «Ճանապարհորդություն դեպի Արզրում» գիրքն է գրում, ու ընթացքում համոզվում, որ Կովկասի հիմնական քրիստոնյա բնակչությունը հենց հայեր են ու վրացիներ: Դրա համար փոխում է Ты трус, ты раб, ты армянин, որովհետև грузин՝ ուղղակի հանգերի հետ չէր լինի: Իհարկե հետագայում, նա համոզվում է՝ ինչ ժողովուրդ են հայերը, բազմիցս նշում նրանց լավ կողմերը, ոչ միայն այդ գրքում, այլև այլ տեղերում, բայց փաստը մնում էր, որ նա այդպես է ասել:

Իսկ ադրբեջանցիների մասին Մայակովսկին ԽՍՀՄ տարիներին, երբ արգելք էր որևէ ազգ վիրավորելը, ասել է սա՝

Азербайджанец, трусливый лжец,
Ты словно ... и брат твой шакал,
Ты ни мужчина, ты гнусный турок,
И нет в тебе чести, ты грязный окурок.
Азербайджанец, ты горный баран,
Спокойно скочишь по чужим горам,
Ты не продажный, ты давно продан,
И словно шлюха дьяволу отдан.
Азербайджанец, дикий кочевник,
Но не человек, а паршивый отшельник,
Ты ишак, грязный, не мытый давно,
И в конце концов-ты просто ....

ВЛАДИМИР ВЛАДИМИРОВИЧ МАЯКОВСКИЙ
1928 год.

Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 17:19, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն պատասխանի համար, էն որ մի քանի դար պետություն չունեցող հայերի մոտ բնականոն էվոլուցիա է ապրել ստրկամտությունը, կարծում եմ կասկած չի հարուցում ու լիքը ուրիշ բացասական գծեր կան, բայց պետք չի, թույլ տալ, որ մեր ոչ սիրելի հարևանները գովազդ անեն ամբողջ աշխարհում, քանի որ իրենք էլ իրենցից բան չեն ներկայացնում: Ամեն դեպքում չգիտեմ կարելի է այդ կայքի հղման կողը մի հնարամիտ տող ավելացնեն, որ սովորական կարդացողները հասկանան թե ինչ կայք է դա իրենից ներկայացնում.... Իսկ դու ճշտեցի արտասահմանյան հեղինակների հղումներ, որ խանությունները պարսկական են, այլ ոչ թե ադրբջ.? Դա ռու վիքիի համար է անհրաժեշտ:--6AND5 (քննարկում) 17:34, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Համաձայն եմ, կարող ես վերահղում անել, երևան գալա-ն թող հայերեն գրվի՝ Երևանի բերդի մասին ադրբեջանական կայք: Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական ու պարսկականին, ուղղակի շատ երկար է... մի քիչ պետք ա սպասես, որ գրեմ --Hayk.arabaget (քննարկում) 17:45, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Ատրպատական, Աղվանք ու Ադրբեջան[խմբագրել կոդը]

Նախնական ասեմ այսքանը: Պարսկական խանությունները ինքը արդեն ճիշտ չի՝ նախ նրա համար, որ խանությունը Պարսկաստանի վարչական միավորն էր, ուրեմն Պարսկական խանությունները միավորում էին բոլորին՝ Աֆղանստանից ու Հնդկաստանից մինչև Կովկաս: Երկրորդ՝ Ադրբեջանական բառը խիստ պայմանական է: Դրա համար մի քանի բան է պետք հասկանալ: Նախ՝ մենք հասկանանք, հետո ուրիշին բացատրենք: Գրում եմ ստորև՝ --Hayk.arabaget (քննարկում) 17:56, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ատրպատական՝ իսկական բնիկ անունը, որ տրվում էր Արաքսից հարավ ընկած տարածքին: Ապրում էին իրանական, իրանալեզու ցեղեր, ինչպիսիք պարսիկները, քրդերը և ուրիշներ: Անունը միջին պարսկերեն է՝ պահլավերեն, բաղկացած 2 արմատից՝ ատր՝ կրակ, պատական կամ պայական՝ հեթանոս: Քանի որ դա հնդեվրոպական լեզու է, կարող ենք համեմատել մյուս լեզուների հետ ու հասկանալ՝ pagan=паганый, նույն հեթանոսի իմաստով: Հայերենում կա ատրուշան բառը՝ կրակարան: Այսինքն՝ Ատրպատական՝ կրակապաշտ հեթանոսների երկիր: Այս անունը մնում է մինչև 7-րդ դարը: Հին Ատրպատականի մասին կան տեղեկություններ բոլոր հայ պատմիչների մոտ: Օրինակ՝ Մովսես Խորենացու Տիգրան և Աժդահակ առասպելը, որը վերաբերում էր Երվանդ Սակավակյացի որդի Տիգրանին ու նրա ժամանակցին՝ Ատրպատականի արքա Աժդահակին՝ մ.թ.ա. 6-րդ դար: Ատրպատականի տարածքը մի քանի անգամ բռնակցվել է Մեծ Հայքին՝ հայերի կողմից, իսկ Արտաշեսյան (մ.թ.ա. 189-1) և Արշակունի թագավորների (54-428) ընդմիջման ընթացքում՝ 54 տարի, Իրանը նստեցնում էր Ատրպատականի, Հռոմը՝ Վրաստանի թագավորներին: Մինչև 4-րդ դարը հայերը սերտ կապեր ունեին Ատրպատականի հետ, որը պայմանավորված էր առաջին հերթին ընդհանուր կրոնով՝ զրադաշտականությամբ: 4-րդ դարում Հայաստանը քրիստոնեություն է ընդունում, իսկ 7-րդ դարում, հիմա կասեմ ինչ եղավ: --Hayk.arabaget (քննարկում) 18:08, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Խոսքը այս քննարկման մասին է, ռու վիքիում ընդունվում են միայն արևմտյան հեղինակների պնդումները,ru:Википедия:К переименованию/19 июля 2014#Азербайджанские ханства → Ханства Закавказья и Иранского Азербайджана--6AND5 (քննարկում) 18:15, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Ես հասկանում եմ, 6AND5, ինձ թվում է՝ կարդալ այսքանը ժամանակի վատնում չէ, համենայն դեպս եթե դու գիտես սա, թող ուրիշները կարդան, ովքեր կուզենան բան քննարկել: Կամաց-Կամաց մոտենում եմ խնդրին:

7-րդ դարում տարածաշրջանը գրավում են արաբները: Արաբերենը դառնում է լինգվա ֆրանկա՝ միջազգային լեզու: Ժամանակին այդպիսիք էին արամեերենը ու պարսկերենը՝ նախքան հելլենիզմը, ապա՝ հունարենը՝ հելլենիզմի շրջանում: Իսլամի տարածմանը զուգընթաց դարձավ արաբերենը և դուրս մղեց բոլորին, քանի որ ոչ միայն պետականության, այլև մշակույթի, կրոնի, գիտության լեզու էր: Բոլոր հին գրքերը, որ այսօր ունենք, արաբենրի շնորհիվ են պահպանվել, այդ թվում Արիստոտելի գրքերը: Այդպիսով, արաբները վերանվանում են տարածաշրջանը: Առաջին անգամ Վրաստանը կոչվում է Ջուրջիա՝ հենց արաբերեն, Աղվանքը՝ Ալբանիա: Այս վերջինը, ինչպես գիտենք, Կուր գետից հյուսիս ընկած կովկասյան 26 ցեղերի, այդ թվում՝ լեզգիների ու ուտիների (այստեղից է գալիս Ուտիք անունը) պետություն էր: Ալբանիա էր կոչվել տառադարձությամբ՝ ղ-ն դառնում է լ, դա առկա է հարյուրավոր բառերում, օրինակ՝ Կղարջք-Կլարջեթի, կամ՝ Աստղ-Ստելլա, և այլն, իսկ վ-ն՝ բ, օրինակ՝ Բաբելոն-Վավիլոն, Բյուզանդիա-Վիզանտիա, և շատ այլ օրինակներ: Այս փոփոխությունից զերծ չի մնում նաև Հայաստանը, որը կոչվում է Արմինիա: Ընդ որում, արաբները Արմինիա՝ Արմանների կամ հայերի երկիր էին ճանաչում ոչ միայն Մեծ Հայքը, այլև Վիրքը և Աղվանքը, նրանց համար այդ երկրների իշխանները իրավահավասար հարգանք չունեին, և համարվում էին հայերից ցածր: Հայերից էր նշանակվում տարածաշրջանի ղեկավարը՝ Հայոց իշխանը, ով իշխում էր արաբ ամիրայի կամ ոստիկանի հետ, իշխանաց իշխանը, ով զորքերն էր ղեկավարում և հարկահավաքությամբ զբաղվում արաբ պաշտոնյայի հետ, և միայն գահերեց իշխաններն էին, որ կարող էին լինել վրացի կամ աղվան: Գահերեց իշխանը, ընդ որում, նշանակում էր միայն այդ տարածքի իշխան, ով ղեկավարում էր գահակալ կամ փոքր իշխաններին: Վրաց գահերեց իշխանը իրավունքներ ուներ Կախեթի ու Քարթլիի բազմաթիվ իշխանիկների, Վասպուրականի գահերեց իշխանը՝ Մոկքի, ՎԱսպուրականի, Պարսկահայքի իշխանիկների հանդեպ, և այլն: Այսինքն՝ վրացի կամ աղվան պաշտոնյաները միայն 4-րդ տեղում էին՝ այն հայերի հետ միասին, ովքեր առանձին մարզերի կառավարիչ էին: Փաստորեն՝ Վիրքը և Աղվանքը դիտարկվում էին Հայաստանի մարզեր: Դրա գլխավոր սյունը հայ առաքելական քրիստոնեական եկեղեցին էր, որին ենթարկվում էին այդ 3 պետությունները: Ատրպատականի կյանքը այլ կերպ դասավորվեց:--Hayk.arabaget (քննարկում) 18:25, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Ատրպատականը, ինչպես նշվեց, հեթանոսական պետություն էր: 7-րդ դարում այդպիսին լինելը ուղղակի ամոթ էր զարգացած քաղաքակրթությունների համար: Ուստի նրանք պետք է ընտրեին միաստվածություն: Քրիստոնեությունը անհնար էր, թեև կային որոշ եկեղեցիներ ու համայնքներ: Նույն կարգավիճակում էր հուդայականությունը: Այդ ժամանակ ասպարեզ իջավ իսլամը, և երկիրը իսլամացվեց: Այդպիսով՝ վերջնականապես կտրվեց Կովկասյան երկրների ու Հայաստանի հետ դարավոր կապը: Երկրի անունը նույնպես փոխվեց: աՏրՊայաԳան, Տ-ի փոխարեն մտցվեց անգլերենին նմանող զ-ն՝ th, պ-ի փոխարեն՝ բ, քանի որ արաբերենում չկա պ, և նույն տրամաբանությամբ՝ գ-ի փոխարեն ՝ ջ: Դարձավ Ազրբայաջան կամ Ազարբեյջան: Այդուհանդերձ, կրկնվեմ, որ բնակչությունը իրանական էր, այսինքն՝ ատրպատականցին, պարսիկը, քուրդը և մյուսները համարվում էին իրանցի, այնպես, ինչպես՝ ռուսը, ուկրաինցին, չեխը, լեհը, սերբը՝ սլավոն: Նրանք խոսում էին իրենց լեզվով, իսկ կրոնական ծիսակատարություններին, պաշտոնական գրագրության ժամանակ օգտագործում էին արաբերենը: Միայն 9-րդ դարում Մերձավոր Արևելք եկան առաջին թուրքերը: Նրանք բերվում էին որպես զինվոր՝ Միջին Ասիայից, այնպես, ինչպես հետագայում իսպանացիները Ամերիկա էին տանում սևամորթ ստրուկներ Աֆրիկայից: Նրանցից ոմանք զորավարական պաշտոններում հասան հաջողությունների, նույնիսկ ՝ ձեռք բերելով ազնվական կոչումներ: Սակայն այս ամենը ինչպես Արմինիայից, այնպես էլ՝ Ազարբայեջանից հեռու: Այստեղ թուրքեր չկային: --Hayk.arabaget (քննարկում) 18:38, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
11-րդ դարում տարածաշրջան եկան սելջուկ-թուրքերը: Նրանք նախ գրավեցին ամբողջ Իրանը և Աֆղանստանը, ապա մտան Հայաստան և Փոքր Ասիա: Վրաստանը դարձավ դոմինանտ՝ մյուս քրիստոնյաների համար: Հայ ավագանին ընդունեց նրանց միայն այն պատճառով, որ վրաց թագավորները Բագրատունի էին: Նույն դինաստիայից էին նաև Աղվանից գահերեց իշխանները: Դա Վրաստանի ծաղկման միակ շրջանն էր, երբ նա միավորեց Կովկասյան լեռներից Արաքս ընկած տսրածքը՝ իշխելով այստեղ շուրջ 2 դար: Սելջուկները գրավեցին մնացած Հայաստանը և Ատրապատականը: Սկսվեց Ատրպատականի բնակչության թուրքացումը: Զանգվածաբար սկսեցին տեղափոխվել թուրքալեզու ցեղեր: Սակայն թուրքացման պրոցեսը գագաթնակետին հասավ 16-րդ դարում, երբ լինգվա ֆրանկա դարձավ թուրքերենը՝ Օսմանյան կայսրության պետական լեզուն: Թուրքերը իրենց իշխանությունն ամրապնդելու համար զանգվածաբար բնակեցնում են ամենատարբեր թուրքական ցեղեր: Թուրքացվում է նաև Աղվանքը և Արևելյան Հայաստանը: Դա, այսպիսով, Իրանի հյուսիսի թուրքացումն էր, որով Օսմանյան կայսրությունը կկապվեր պատմական նախահայրենիքին՝ Միջին Ասիային: Ատրպատականի թուրքացումը շատ արագ եղավ: Այդպիսի օրինակ եղել է նաև Մակեդոնիայում, երբ հունական ժողովուրդը դարձել է սլավոնական, և այլ հատուկենտ տեղերում: Ատրպատականի թուրքացումը կայացավ, սակայն նրանք մնում էին Իրանահպատակ «թուրքեր», և կոչվում ադրբեջանցի թուրքեր: Այսինքն՝ իրենք հենց այդ մարզի թուրքերն էին, ում չէին ընդունում օսմանցիները՝ ասելով ադրբեջանցի (այսինքն՝ իրանցի, պարսիկ), իսկ իրանցիները չէին ընդունում քանի որ կրոնափոխ էին եղել ու դառել օսմանցիների նման սուննի, ոչ թե իրենց պես շիա, ու դրա համար կոչում էին թուրքեր: Այդուամենայնիվ, իրենք՝ ադրբեջանցի թուրքերը, ընդունում և սատարում էին Իրանի հպատակությունը: Հիմա՝ Արևելյան Հայաստանի ու Աղվանքի մասին: --Hayk.arabaget (քննարկում) 18:55, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Աղվանքի համար առաջին թուրքացման հարվածը հենց 11-րդ դարում էր: Սկզբում թուրքացվում էր նրա մի մասը՝ հիմնականում ծովափը: Երբ վրաց Բագրատունիները սկսեցին թուլանալ, արդեն 15-16-րդ դարերում, գրեթե ամբողջ Աղվանքը իսլամացած էր՝ մասամբ շիա՝ պարսկաբնակ, մասամբ՝ սուննի՝ թուրքաբնակ: Կային նաև քրիստոնյաներ, հիմնականում ՝ հայեր, ովքեր ապրում էին լեռնային շրջաններում և մշտական կապ էին պահպանում վրացիների հետ: 17-18-րդ դարերում Աղվանքը գրեթե ամբողջությամբ թուրքաբնակ էր: Սակայն Աղվանքի թուրքերը, ի տարբերություն մնացած թուրքերի, շիա էին: Դրա շնորհիվ նրանք հայտնվում էին մեկ այս, մեկ այն ճամբարում: Արևելյան Հայաստանի թուրքացման հիմնական հարվածը հասցվել էր Շահ Աբբասի կողմից: Մինչ այդ Արևելյան Հայաստանի 7 նահանգներից Այրարատ, Գուգարք, Սյունիք և Արցախ նահանգներում (Ուտիքը մեծ մասամբ թուրքացել էր Աղվանքի հետ, իսկ Փայտակարանը և Պարսկահայքը հայկական դեմքը կորցրել էին դեռ 5-րդ դարում) ապրում էր մոտ 500 000 բնակիչ, որից հայեր էին 400 000-ը: Գաղթից հետո հայերը պահպանվում են Գուգարքում՝ վրացիների հովանավորության տակ, և Սյունիքում ու Արցախում՝ հայ մելիքների շնորհիվ: Հայերի թիվը 400 000-ից իջնում է 100 000-ի, իսկ մուսուլմանների թիվը կրկնապատկվում է և հասնում 200 000-ի: Այդպիսով՝ հայերը 17-րդ դարից սկսում են կազմել Արևելյան Հայաստանի բնակչության 33 տոկոսը՝ մեկ երրորդը: Այս դեպքերից մեկ դար անց՝ 18-րդ դարի կեսին, երբ Իրանի ամբողջ հյուսիսը՝ Արևելյան Հայաստանը, Աղվանքը ու Ատրպատականը, 75-80 տոկոսով թուրքաբնակ էր, հիմնվում են ադրբեջանական-թուրքական խանություններ:--Hayk.arabaget (քննարկում) 19:24, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]
Տեղի թուրքական ցեղապետ-առաջնորդները օգտվում են այն հանգամանքից, որ Իրանում սկսել են գահակալական կռիվներ՝ Նադիր շահի սպանությունից հետո (1747), ամեն մեկը մի գավառում հիմնում են իշխանապետություններ: Դրանք երբեմն, հենց այսօրվա ադրբեջանցիների շնորհիվ, միավորվում են ու համարվում մեկ միասնական՝ ադրբեջանական խանություններ անվան տակ, որովհետև ունեին հետևյալ պատճառները: Նախ՝ դրանք հովանավորվում և զինվում էին թուրքական գլխավոր պետության՝ Օսմանյան կայսրության կողմից: Երկրորդ, ընդհանուր են, որովհետև բոլորն էլ իրանահպատակ թուրքեր են: Երրորդ, ղեկավարվում էին Իրանական Ադրբեջան նահանգից դուրս եկած թուրքական-ղզլբաշ դինաստիայի ներկայացուցիչներից: Այս 3 հիմքերը ընդունելով, երբեմն սրանք բոլորը համարվում էին ադրբեջանական խանություններ: Այսօրվա ադրբեջանական պրոպագանդան հասել է այն ցնորամիտ ֆանտազիային, թե իբր Սեֆյան Իրանը (1502-1722) եղել է Ադրբեջանական պետություն, իսկ այդ խանությունները՝ ֆեոդալական մասնատվածության արդյունք, ինչպես օրինակ, եղել է Ռուսաստանում, երբ Կիևյան Ռուսիան բաժանվել է մի քանի մանր պետությունների, կամ Բագրատունյաց Հայաստանում, կամ՝ Իտալիայում ու Գերմանիայում, որտեղ այդ վիճակը տևել է մինչև 19-րդ դարի վերջին քառորդ: Այսքանը: Հուսով եմ՝ բավարարեցի, 6AND5 ջան:--Hayk.arabaget (քննարկում) 19:39, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Շնորհակալություն--6AND5 (քննարկում) 20:43, 6 Օգոստոսի 2014 (UTC)[reply]

Անվանափոխություն[խմբագրել կոդը]

Առաջարկում եմ անվանափոխել Հյուսիսային Իրանի և Անդրկովկասի խանություններ--6AND5 (քննարկում) 11:27, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]

Ես դեմ եմ, քանի որ Հյուսիսային Իրանը այդ ժամանակ ներառում էր նաև Անդրկովկասը: Սա մեկ պատճառ: Երկրորդ՝ Հյուսիսային Իրան և Անդրկովկաս ասելով նշում ենք, որ Ատրպատական նահանգը այլ կերպ ասած Հյուսիսային Իրան է: Դա սխալ է:--Hayk.arabaget (քննարկում) 12:13, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Այս դեպքում էլ ստացվում է Անդրկովկասն է Հյուսիսային Իրան, եթե այդ տարածքը համապատասխանում է Ատրպականին, կարելի է Անդրկովկասի և Ատրպականի կամ չգիտեմ մի ուրիշ տարբերակ:--6AND5 (քննարկում) 19:18, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Չէ, 6AND5 ջան, չի ստացվում, եթե խանություններ ես ասում, ապա պարզ է, որ գնում ես միջնադար, ու հետևաբար՝ միջնադարում այդ երկուսը միասին են եղել: Ինչպես Ֆրանսիայի արքաների որդիները սկզբում նստում էին Անժուում, ու հետո միայն ղեկավարում էին ամբողջ երկիրը, այդպես էլ պարսից գահաժառանգը նստում էր Թավրիզում և ղեկավարում էր այդ ամբողջ Հյուսիսային Իրանը: Հավատա, որ երկար ենք մտածել պատմաբանների ու իրանագետների հետ, ամենաօպտիմալ լուծումը սա է եղել--Hayk.arabaget (քննարկում) 19:24, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Բացի այդ, Անդրկովկաս տերմինի մասին: Առաջացել է 19-րդ դարում, ռուսական կայսերական նվաճումների ժամանակ, երբ իրենց համար Կովկասից անդին ընկած տարածքը ոչ թե առանձին ժողովուրդների տարբեր հայրենիքներ էին, այլ մի ընդհանրություն՝ Անդրկովկաս՝ Կովկասից այն կողմ:-Hayk.arabaget (քննարկում) 19:35, 20 Սեպտեմբերի 2014 (UTC)[reply]
Քանի որ խոսք գնաց Անդրկովկասից, ապա ուզում եմ Ձեր կարծիքը իմանալ տվյալ հոդվածի անվանափոխման վերաբերյալ։ Անդրկովկա՞ս, թե՞ Հարավային Կովկաս։ Ես երկրորդ տարբերակին եմ կողմ։--Գարդմանահայ (քննարկում) 19:35, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Միանշանակ Հարավային Կովկաս, Անդրկովկաս գրելիս ես ինձ Ռուսաստանի ծառան եմ համարում: Բայց անվանափոխումը, եթե նկատել ես, արդեն արվել է, սա է վերջնական տարբերակը: Պատճառները ներկայացրել եմ այստեղ: --Հայկ (արաբագետ) 19:40, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի մասով ես էլ եմ կողմ առաջարկածդ տարբերակին։ Բայց ահա Անդրկովկաս հոդվածը ներկայացված է հենց Անդրկովկաս վերնագրով։ Մի անգամ վերանվանեցի, բայց կարծես տեխնիկական սխալ թույլ տվեցի և ետ շրջվեց։ Կներկայացնեմ անվանափոխմման։ Կարո՞ղ ես ավելի գրագետ հիմնավորում ներկայացնել, որ այնտեղ գրվի։--Գարդմանահայ (քննարկում) 20:04, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Անկեղծ ասած, ես հակառակ կարծիքը ունեմ, քանի որ Կովկասը ընկալվում է որպես ռուսական տարածքը. իսկ Անդրկովկասը նշանակում է Կովկասից դուրս--6AND5 (քննարկում) 20:06, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Իմ կարծիքը Անդրկովկաս ու Հարավային Կովկաս եզրույթների վերաբերյալ: Եվրոպայի ծայր հարավ արևմուտքում բարձրանում են նրա ամենաբարձր կետերը՝ Կովկասյան լեռները: Դրանից հյուսիս Եվրոպա է, հարավ՝ Ասիա: այս բաժանումը դեռ դարեր առաջ էր որոշվել: Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև միջազգային ճանաչման փուլում գտնվող Հարավային Օսիան, Աբխազիան և Արցախը գտնվում են Հարավային Կովկասում: Անդրկովկաս անունը սխալ է մեզ համար: Մեզ համար Կովկասից անդին Ռոստովն է, Սարատովը և այլն, դա է Անդրկովկասը, իսկ ռուսների համար՝ մենք ենք Անդրկովկաս: Այս տերմինը առաջ էր քաշվել 19-րդ դարում և կիրառական էր մինչև 20-րդ դարի առաջին կեսը, երբ վերոնշյալ պետությունները, դրանցում ապրող ազգությունների հետ, ներկայացվել էին որպես մեկ ամբողջություն՝ անտեսելով նրանց ազգային, կրոնական, քաղաքական ու մշակութային շահերը, ու ներկայացվել էին մեկ միավոր՝ Անդրկովկաս: Իմպերիալիստական այսպիսի տրամադրություն եղել է շատ վայրերում. Ժամանակին Հորդանանը և Իսրայելը կոչվում էին Պաղեստին, ընդ որում, Իսրայելի տարածքը՝ Պաղեստին, Հորդանանի տարածքը՝ Անդրհորդանան, քանի որ Հորդանան գետից անդին էր: Բնականաբար, եթե դա այդպես էր բրիտանացու համար, հորդանանցու համար էլ անդին էր հենց Իսրայելը: Ուստի՝ Անդրհորդանան անունը հանվեց գործածությունից: Նման դեպքեր էլի են գրանցվել: Ուստի, ես առաջարկում եմ, 19-20-րդ դարերին վերաբերող նյութերում, երբ Հայաստանը ոչ այլ ինչ էր, քան Անդրկովկաս (ցավալի, բայց փաստ ու իրականություն), թողնել Անդրկովկաս, իսկ դրանից հետո՝ օգտագործենք Հարավային Կովկաս, ինչպես և օգտագործվում է Եվրամիության, Շվեյցարիայի, ԱՄՆ նյու-յորք թայմսի, ԲԲՍ-ի, ՍՆՆ-ի, ՄԱԿ-ի և շատ այլ կայքերում, իսկ Անդրկովկասը համարվում է արխաիզմ:--Հայկ (արաբագետ) 20:24, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
6AND5 ջան, խնդիրը ընկալել–չընկալելու մեջ չէ, այլ թե որն է ավելի ճիշտ։ Օրինակ մենք Արևմտյան Հայաստանին չենք ասում Անատոլիա, քանի որ Անատոլիան այդ տարածքին տրվել է այդ տարածքը գրավողի կողմից։ Նույն կերպ Անդրկովկասը․ ռուսներն են Հարավային Կովկասը աանվանել Անդրկովկաս։ Օրինակ չենք ասում չէ՞ հայոց ցար, այլ հայոց թագավոր։ Կովկասը դա կովկասն է։ Այն կարելի է բաժանել մասերի, կարելի է և չբաժանել։ Ստացվել է այնպես, որ բաժանվել է։ Որպեսզի չասենք Ռուսական Կովկաս (Չեչնիա, Դաղստան, Հյուսիսային Օսեթիա և այլն) ու Անկախ պետությունների կովկաս, կամ մեկ այլ աբսուրդ տարբերակով, ապա ճիշտ կլինի ասել Հարավային և Հյուսիսային Կովկաս։ Ինչո՞ւ ոչ Արևելյան և Արևմտյան։ Որովհետև այդպես կստացվի մի կողմում Հայաստան, Վրաստանի կես, Աբխազիա, Ինգուշեթիա, իսկ մյուս կողմում Ադրբեջան, Վրաստանի մյուս կես, Դաղստան, Չեչնիա։ Կրկին անիմաստ բան։ --Գարդմանահայ (քննարկում) 20:32, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)
Արևմտյանի պահը շատ ծիծաղելի էր, իրոք, անկեղծ: Լավ, կատակից անցնենք իրականությանը: Ես նշել եմ հիմնավոր պատճառներ, որոնք հաստատվում են պատմաբանների ու արևելագետների կողմից: Կխնդրեի մեկ անգամ ևս կարդալ դրանք, հարգելի խմբագիրներ:--Հայկ (արաբագետ) 20:38, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)

Նշված հատվածը տեղափոխում եմ Անվանափոխման տեղեկամատյանի համապատասխան բաժին։--Գարդմանահայ (քննարկում) 20:42, 3 Հոկտեմբերի 2014 (UTC)[reply]