Քննարկում:Հայաստանի դրոշների ցանկ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արևմտյան Հայաստանի դրոշ[խմբագրել կոդը]

Երևի նախ պետք է ձևակերպենք, թե ինչ է նշանակում պաշտոնական և ոչ պաշտոնական դրոշներ, այնուհետև դրոշները բաժանենք խմբերի, որովհետև բազմաթիվ տեսակետներ և կարծիքներ կլինեն: Օրիանկ՝

  1. Եթե պաշտոնական է համարվում միջազգայնորեն ճանաչված պետությունների և վերջիններիս ներսում գործող պետական միավորների (Շիրակի մարզ, Վաղարշապատ քաղաք) դրոշները, ապա այս դեպքում Արցախի Հանրապետության դրոշը կհամարվի ոչ պաշտոնական:
  2. Եթե պաշտոնական համարվում են միջազգային և տեղական մակարդակով ընդունված դրոշները, ապա Արևմտյան Հայաստանի դրոշը ևս կլինի պաշտոնական, ինչպես օրինակ Գյումրու կամ Մերձդնեստրի դրոշները:
  3. Եթե ոչ պաշտոնական նկատի ունենք որևէ հասարակական կամ կուսակցական կազմակերպության դրոշ, ապա այս տեսակետը սխալ է: Սխալ է նաև որևէ տեղ չգրանցված, բայց որոշակի գործունեություն իրականացնող կազմակերպության դրոշը անվանել ոչ պաշտոնական:
  4. Օրինակ Վրաստանում տեղակայված է Աբխազիայի կառավարություն կոչվող կառավարման մարմին (իր նախագահով, վարչապետով, նախարարներով, զինանշանով ու գերբով), որը Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես նշանակվել է որպես Աբխազիայի ղեկավարություն: Վերջինս հասկանալի պատճառներով չի կարող գտնվել այդ տարածքում և իրականացնել իր գործառույթը: Եթե հաշվի առնենք, որ Միջազգային հանրությունը ճանաչում է Աբխազիան որպես Վրաստանի անբաժան մաս, ապա վերոնշյալ ղեկավար մարմինը օրինական է և հետևաբար նրա դրոշը պետք է համարվի պաշտոնական: Բայց այդ դեպքում ինչու ենք մենք օգտագործում այս դրոշը` :
  5. Եթե Հարավային Օսեթիայի դրոշը համարվում է պաշտոնական, ապա նույն տրամաբանությամբ կարելի է պաշտոնական անվանել այս դրոշը, որը ընդունվել է արևմտահայությանը ներկայացնող Արևմտյան Հայաստանի Ազգային խորհրդի կողմից (ի դեպ, նշված ազգային խորհուրդը ՄԱԿ-ի ազգային փոքրամասնությունների ասամբլեայի կողմից ճանաչվել է որպես Արևմտյան Հայաստանի և Կիլիկիայի հայության շահերը ներկայացնող ու պաշտպանող մարմին, այնպես ինչպես ՄԱԿ-ի ասամբլեայում ՀՀ-ն ներկայացնում է ՀՀ Կառավարությունը):--Գարդմանահայ (քննարկում) 08:57, 11 Փետրվարի 2014 (UTC)
Այստեղ հարցն այն է, որ Արևմտյան Հայաստանի Ազգային խորհուրդը (անկախ նրանից թե ում է ներկայացնում) այստեղ հռչակում է Արևմտյան Հայաստանի Կառավարությունը, որը հստակ չէ՝ նոր ստեղծվելիք պետությունը ներկայացնելու համար է, թե՞ Սևրի պայմանագրով Հայաստանին հատկացված տարածքների նկատմամբ իրավապահանջ ներկայացնելու համար։ Այսինքն նոր պետություն է ստեղծվել, թե՞ ոչ։
Ազգային դրոշը պետական կամ պաշտոնական խորհրդանիշ կարող է համարել, եթե տվյալ պետությունը (կամ քաղաքական միավորը) կամ փաստացի գոյություն ունի, կամ առնվազն (ինքնա)հռչակվել է (վերջինն այս դեպքում չեմ բացառում, բայց հստակ տեղեկությունները կարծես բացակայում են)։
Մեկ էլ պետք է հաշվի առնել, որ մեր ժամանանակներում հնարավոր չէ պատմական երկրներին դրոշներ ստեղծել։ Այսինքն, եթե անգամ Արևմտյան Հայաստանի Կառավարությունը հռչակի «Արևմտյան Հայաստան» անունով պետություն, այդ պետությունը և նրա խորհրդանշանները չեն կարող նույնանալ նույնանուն պատմական երկրամասի կամ այդտեղ գություն ունեցած քաղաքական միավորների հետ։ Ճիշտ այնպես ինչպես հնարավոր չէ, ասենք Ուրարտուի կամ Շումերիայի դրոշ ստեղծել։ --vacio 18:37, 14 Փետրվարի 2014 (UTC)
Իդեպ, 5-րդ կետում նշածներդ հաստատող աղբյուրներ կա՞ն flagspot.net-ից բացի։ --vacio 18:41, 14 Փետրվարի 2014 (UTC)