Քննարկում:Զորավար Անդրանիկի թաղամաս (Երևան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Անվանում[խմբագրել կոդը]

Հայկ, հաստա՞տ թաղամասի պաշտոնական անվանումը այսպիսին է։ Եթե այո, կարո՞ղ է աղբյուր ունենանք։ --Ջեօ 17:39, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]

Մալաթիա-Սեբաստիա համայնքը նոր է ձևավորվել, մինչ այդ եղել են առանձին թաղամասեր՝ Մալաթիա, Սեբաստիա, Շահումյան, Ախպարաշեն ու Բանգլադեշ (մեկ էլ 11 շենք մի քիչ հեռու, դրա համար այն կոչվում է «անկախ մայլա»): Ես որքան տեսել եմ, Բանգլադեշի հետ զուգահեռ գրում են հարավարևմտյան թաղամաս՝ ՀԱԹ, բայց Բանգլադեշը հո օդից չի եկել: Հովիկ Չարխչյանի կայքում տեսել եմ Բանգլադեշի անվան մասին, բայց դե դա վստահելի աղբյուր չեղավ: Կարելի է երևի թաղապետարան զանգել ու հարցնել, որովհետև գրքեր դժվար գրված լինեն:--Հայկ (արաբագետ) 18:53, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Համաձայն Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված վերանվանումների ցանկի` թաղամասը կոչվում է ո՛չ ՀԱԹ, ո՛չ էլ, առավել ևս, Բանգլադեշ։ Այժմ այն կոչվում է Անդրանիկի թաղամաս։ Իսկ Բանգլադեշը հաստատ ժողովրդական անվանում է, և հոդվածի վերնագիր լինել չի կարող։ Վերահղում կարելի է, հոդվածում այդ անվան ստուգաբանության մասին հաստատ արժե գրել (եթե նյութ գտնենք, իհարկե), բայց որպես թաղամասի անվանում` ոչ։ --23artashes (քննարկում) 18:51, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Շնորհակալություն, Արտաշես ջան--Հայկ (արաբագետ) 18:55, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]
Ժողովրդական անուն է, հաստատ։ --BekoՔննարկում 18:56, 13 Օգոստոսի 2015 (UTC)[reply]