Քննարկում:Դավիթ Պետրոսյան (ճարտարապետ, մշակութաբան)

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արտաշես ջան բարև Ձեզ, կներեք որ սենց անմիջական դիմեցի։ Մանկություն բաժնում հակիրճ ներկայացված է մանկության ժամանակահատվածը։ Areshka (քննարկում) 12:48, 11 Փետրվարի 2022 (UTC)

Հարգելի՛ @Areshka, արգելվում է հոդվածի քննարկման էջերից գրառումների հեռացումը։ --ջեօ 🌱 12:58, 14 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի @GeoO, Շնորհակալություն դիտողության համար։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 13:27, 14 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի @23artashes բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, կամ ուղություն տալ այս էջը Վիքիպեդիայի չափանիշներին համապատասխանեցման հարցում։ Շնորհակալություն։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 15:38, 14 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի @Areshka, որքան կարողացա մաքրեցի։ Խնդրում եմ հեռացված ոչ հանրագիտարանային հատվածները չվերականգնել, քանի որ դրանք, միևնույն է, կհեռացվեն։ «Փաստ» կաղապարով նշված պարբերությունները և ենթավերնագիրը ունեն աղբյուրների կարիք։ Առհասարակ, կենսագրական մասն անաղբյուր է, ինչը մեծ թերություն է հոդվածի համար։ Ես ցանկանում էի ստուգել գրվածի իսկությունը, սակայն աղբյուր չլինելու պատճառով չկարողացա և կասկածում եմ իսկությանը։ Խնդրում եմ նկատի առնել այս հանգամանքները և շտկել հոդվածը։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 14:29, 15 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի @23artashes, շնորհակալություն եմ հայտնում կատարված շտկումների համար և ունենալով հարցեր ընդունում եմ որոշ դիտարկումները։ Համեմատումը լրագրողի հետ, հոդվածների առումով կարծում եմ տեղին չէ, քանի որ լրագրողը տարվա ընթացքում կարող է գրել 50-100 հոդված։ Նույնը վերաբերվում է նկարիչներին, գրողներին և այլն, ովքեր կյանքի ընթացքում ունենում են բավականին մեծ քանակի ստեղծագործություններ, աշխատություններ և հասցնում են ձեռք բերել հեղինակություն։ Այս հոդվածը տարբերվում է նրանով, դա իմ կարծիքն է, որ տվյալ անձը չհասցրեց հասնել այդ տարիքին և ունենար ժողովածուներ կամ որևէ այլ ճանաչում բերող աշխատություններ։ Նա բանաստեղծ չի, սակայն պահի ազդեցությամբ գրել է այնպիսի գործեր, որոնց իմաստը շատ խորն է։ Ես մտածեցի այս էջում տրամադրել այն բոլոր տեղեկությունը, որը մեզ հասանելի է այսօր և որով ընթերցողը կարող է կարծիք կազմել ոչ թե իմ գրածով, այլ տարբեր հարթակներում հրապարակված և լույս տեսած աշխատություններով։
[փա՞ստ]-երի վերաբերյալ ես նայեցի մի քանի պատահական էջ, մասնավորապես Հրանտ Թոխատյան, Արթուր Գրիգորյան և չգտա փաստեր թե իրենց կրթության, թե աշխատանքի վերաբերյալ և կխնդրեի հիմնավորել Ձեր այս մեկնաբանությունը։
Եթե կա որևէ ակումբ կամ այլ վայր(ոչ վիրտուալ), որտեղ տեղի է ունենում հանդիպումներ, քննարկումներ, սիրով կմիանամ։
Շնորհակալություն։ կներեք, մի քիչ երկար ստացվեց։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 11:47, 16 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի @Areshka, Վիքիպեդիայի հիմնարար սկզբունքներից մեկը հոդվածներում աղբյուրների առկայությունն է, ինչն ապահովում է հոդվածների ստուգելիությունը։ Այլ հոդվածների թերությունները, դրանցում աղբյուրների բացակայությունը հիմք չեն մեկ այլ հոդվածում նույն խնդիրները ստեղծելու համար։ Հակառակը՝ պետք է աշխատենք վերացնել դրանք, ոչ թե ավելացնենք նորերը։ Աղբյուրներն անհրաժեշտ են տեղեկությունների ճշգրտությունը ստուգելու համար։ Դեպքեր են եղել, երբ ստեղծվել են հորինված հուշարձանների, գրքերի, աշխարհագրական օբյեկտների մասին անաղբյուր կամ կեղծ, ոչ վստահելի աղբյուրներով հոդվածներ, որոնք տարիներով մնացել են վիքիում։ Նման բաներից խուսափելու համար են աղբյուրները։ Ինչ վերաբերում է հոդվածներին, բանաստեղծություններին, ապա դրանք հանրագիտարանային արժեք չունեն և կանոնակարգի համաձայն չեն կարող լինել հոդվածում։ Անձին ամբողջական ներկայացնելու համար կան այլ հարթակներ, փորձեք այնտեղ։ Շնորհակալություն։ 23artashes (քննարկում) 12:33, 16 Փետրվարի 2022 (UTC)
Ի դեպ, հոդվածում տեղադրված պատկերների մասին. հարգելի՛ @Areshka, ենթադրում եմ, որ բեռնելուց կարդացել եք Վիքիպահեստում պատկերների արտոնագրի կանոնակարգը, ինչը ենթադրում է այնտեղ բեռնված բոլոր պատկերներից հեղինակային իրավունքի զրկում, հետևաբար այս հոդվածում տեղադրված բոլոր պատկերները ցանկացած մարդ կարող է վերցնել և օգտագործել ցանկացած նպատակով՝ ընդհուպ կոմերցիոն։ --ջեօ 🌱 13:04, 16 Փետրվարի 2022 (UTC)
Շնորհակալություն հարգելի ջեօ 🌱, իսկ կարո՞ղ եմ ես հեռացնել այն նկարները, որոնք տեղ չեն գտնելու հոդվածում։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 13:43, 16 Փետրվարի 2022 (UTC)
Հարգելի՛ @Areshka, ջնջման հայտը պետք է ներկայացնել Վիքիպահեստում՝ անպայման նշելով ջնջման պատճառը։ --ջեօ 🌱 14:45, 16 Փետրվարի 2022 (UTC)
@GeoO շնորհակալ եմ։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 15:31, 16 Փետրվարի 2022 (UTC)
Շնորհակալություն հարգելի @23artashes և խնդրանք՝ եթե հնարավոր է, որպես օրինակ տրամադրել մեկ հոդված, որտեղ նման փաստեր են երևում և ինչ ֆորմատով/տեսքով։ [[Մասնակից:Areshka|Areshka]] (քննարկում) 13:47, 16 Փետրվարի 2022 (UTC)
Ի՞նչ փաստեր նկատի ունեք։ 23artashes (քննարկում) 15:50, 16 Փետրվարի 2022 (UTC)