Քննարկում:Գանգուբայ Հանգալ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոդվածի Հեղինակը մինչև հիմա դեռ միայն ես եմ։ Օգտվել եմ անգլերեն վիքիից, բայց հիմնականում Գանգուբայ Հանգալի մի Կոմպակտ սկավառակի շապիկի նյութերից։ Ես ևս մեկ անգամ խմբագրեցի հոդվածը, ուղղեցի քերականական վրիպակները։ Չեմ կողմնորոշվում, թե ինչով է հոդվածը վիքիի չափանիշներից դուրս։ միգուցե «Կարծիքներ» բաժնո՞վ։ Օգնեք նաև տեղեկատվական աղբյուրները գրելու հարցում։ Արդեն ասացի, թե որտեղից եմ օգտվել --Alex_alex 19:29, 18 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]

Ողջույն, Alex alex, ահա թե ինչպես տեղադրել անգլերեն Վիքիփեդիայի աղբյուրները նաև այստեղ՝
  1. Անգլերեն հոդվածի էջում, կտտացնում եք edit this page թաբի վրա:
  2. Այնտեղ կտեսնեք, որ օրինակ «...as an Indian singer of the khyal genre of Hindustani classical music, who was known for her deep and powerful voice» նախադասությունից հետո բերված է հետևյալ տողը <ref name=AP>{{cite news|title=Veteran Indian singer Gangubai Hangal dies|work=[[Associated Press]]|publisher=[[Google News]]|date=2009-07-21|url=http://www.google.com/hostednews/ap/article/ALeqM5gZ7NaC2MJksFCPlP08RjkZmPBOvAD99IMG500|accessdate=2009-07-21}}</ref>: Քանի որ նշված նախադսությունը համապատասխանում է ձեր հոդվածի «...խայալ ոճի Հնդիկ երգչուհի էր, Հյուսիսային Հնդկաստանի դասական երաժշտության ներկայացուցիչ։ Նրա ձայնը աչքի էր ընկնում իր ազդեցիկությամբ, խորությամբ և հզորությամբ։» նախադասությունների հետ, ձեր հոդվածի նշված նախադասություններից հետո պատճենում և կպցնում եք նույն տողը:
  3. Այս ընթացքը կրկնում եք բոլոր համապատասխան նախադասությունների/արտահայտությունների համար:
  4. Հոդվածի վերջում ավելացնում եք
    ==Աղբյուրներ==
    {{Refslit}}տողերը:
    Իսկ ոճի մասին, այո, կարծիքներ բաժինը իրոք հանրագիտարանային ոճից դուրս է բերել հոդվածը: Եթե կարծիքները բաժինը ներառել եք նրա ձայնի բնորոշման համար, ապա կարելի է ընդգկել ընդամենը մի-երկու տող հիմանական հոդվածում, որում կարելի է նշել որ «ըստ այսինչ քննադատի, նա ուժեղ ձայն ուներ» (և խուսափել բանաստեղծական «յուղոտ» էր կամ չէր կամ «Նա իր երաժշտության մեջ պահպանել է տրադիցիայի բյուրեղյա մաքրությունը» արտահայտություններից): Կամ բոլոր «Այն ժամանակ ոչ մի կին չէր համարձակվում բեմ դուրս գալ, և Գանգուբայը արժանի է մեծ գովասանքի նաև այն բանի համար, որ համարձակություն ունեցավ հաղթահարել այդ անջրպետը։ Արդեն 50 տարի է, ինչ նա ելույթներով հանդես է գալիս։ Սակայն նրա կյանքը այնքան պարզ է, ինչպես իր երաժշտությունը։ Նրա աշխարհը փառք չի ճանաչում. նա ապրում է պարզ և պահանջներիցզերծ» մասը կարելի է կրճատել՝ «ըստ այսինչի, Հանգալը բեմ է դուրս եկել նույնիսկ այն ժամանակ որ ոչ մի ուրիշ կին չէր համարձակվում բեմ դուրս գալ:» Իսկ ասողի առաջին անգամ նա ելույթը տեսնելը կամ զգացմունքները դրա մասին ընդգրկելը ընթերցողին Հանգալի մասին ոչ մի փաստ չի ներկայացնում: Նաև, որևէ մեկի կարծիքը արտահայտելիս անհրաժեշտ է նշել այն աղբյուրը, որտեղից դա քաղել եք: Ձայնասկավառակի շապիկը ընդհանրապես լավ աղբյուր չի հանդիսանում, քանի որ նա ընդհանրապես երցչին գովազդելու, և ոչ թե անկողմնակալ փաստեր ներկայացնելու համար է: Chaojoker 07:58, 19 Հոկտեմբերի 2009 (UTC)[reply]