Գանգուբայ Հանգալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գանգուբայ Հանգալ

Գանգուբայ Հանգալ (Kannada։ ಗಂಗೂಬಾಯಿ ಹಾನಗಲ್) (1913 մարտի 52009 հունիսի 21), խայալ ոճի հնդիկ երգչուհի էր, Հյուսիսային Հնդկաստանի դասական երաժշտության ներկայացուցիչ։ Նրա ձայնը աչքի էր ընկնում իր ազդեցիկությամբ, խորությամբ և հզորությամբ։

Կյանքը[խմբագրել]

Գանգուբայ Հանգալը ծնվել է Հյուսիսային Հնդկասատանի Կարնատակա գավառի Դհարվադ քաղաքում։ Ստացել է միայն տարրական կրթություն։ Նրա ծնողները ձկնորսներ էին։ Գանգուբայի երաժշտական կյանքում մեծ դեր է խաղում մայրը՝ Ամբան՝ համառորեն պնդելով, որ դուստրը երաժշտական կրթություն ստանա։ 16 տարեկանում Հանգալն ամուսնանում է Գուրուրաո Քաուլգիի հետ[1]։ Ունենում են երկու որդի՝ Նարայան Ռաոն և Բաբու Ռաուն<ref»«Hindustani music exponent Gangubai Hangal passes away». The Times of India. July 21, 2009. http://timesofindia.indiatimes.com/NEWS/India/Hindustani-music-exponent-Gangubai-Hangal-passes-away/articleshow/4801403.cms։ Վերցված է 2009-07-21. </ref>, և մեկ դուստր Կրիշնանն, որը վախճանվում է 2004 թ քաղցկեղից 75 տարեկան հասակում։[2] Մինչև իսկ զառամյալ հասակում Հանգալը աչքի է ընկել ամուր առողջությամբ, սուր լսողությամբ ու տեսողությամբ, հանդես է եկել համերգներով մինչև 2006 թ։

Գանգուբայի Հանգալը մահացել է 2009 թ՝ 97 տարեկան հասակում։

Կարծիքներ[խմբագրել]

«Նա պատկանում է մի տրադիցիայի, որն այլևս գոյություն չունի։ Նա, թերևս, իր ավանդույթի վերջին մոհիկանն է։ Նրա երգեցողությունը խստորեն հետևում է անհրաժեշտ կանոններին։ Նա Ռագան (դասական հնդկական երաժշտության մելոդիկ հիմնական կառուցվածք) օգտագործում է այնպես խնայողաբար ու զգուշությամբ, որ ներգործող տպավորությունը մարդու մոտ մնում է օրեր շարունակ։ (Երաժշտական քննադատ Ռագհավա Մենոնի խոսքերը Գանգուբայի Հանգալի մասին վերջինիս ծննդյան 75 ամյակի առթիվ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Ջյոտի Մալհոտրայի հետ «Ինդիան Էսպրես» (անգլ. Indian Express) թերթում։ Փետրվարի 7, 1988 թ)

Վինայ Մուդգալ, «Գանդհառվա Մահավիդյալայաս» համահնդկական երաշժտական դպրոցների ցանցի տնօրեն. «Գանգուբայի արվեստը մնայուն է նաև այն պատճառով, որ նա երբեք կոմպրոմիսների չի գնացել։ Այն ժամանակ ոչ մի կին չէր համարձակվում բեմ դուրս գալ, և Գանգուբայը արժանի է մեծ գովասանքի նաև այն բանի համար, որ համարձակություն ունեցավ հաղթահարել այդ անջրպետը։ Արդեն 50 տարի է, ինչ նա ելույթներով հանդես է գալիս»։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]