Քննարկում:Արտակ Մաղալյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ձեզ մատաղ, ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ է հոդվածը ավելորդ տեղը քննադատվում։ "Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։" - Աղբյուրները բավական են և նշված են։ Հիմա ևս մեկ աղբյուր կավելացնեմ․ հույսով եմ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի պաշտոնական կայքը վստահելի աղբյուր եք համարում։ Իսկ ի՞նչ "անհիմն հղումների" մասին էր խոսքը՝ անհասկանալի է։ Հեղինակը լուրջ գիտնական է և տպագռվում է լուրջ գիտական կամ ակադեմիական հանդեսներում։

Այս նկատողությունն էլ է անհասկանալի․ "Այս հոդվածը կարող է չհամապատասխանել Վիքիպեդիայի ընդհանուր նշանակալիության ուղեցույցին: Խնդրվում է օգնել նշանակալիությունը վավերացնել ստույգ, երկրորդական աղբյուրներ ավելացնելով առարկայի մասին:" - Կրկնեմ՝ հիմա ավելացնում եմ Հայաստանի Գիտությունների Ակադեմիայի Պատմության Ինստիտուտի աղբյուր։ Ինչ վերաբերվում է "ընդհանուր նշանակալիությանը չհամապատասխանելուն", ապա սա միանգամայն անհասկանալի է։ Այլ ժամանակակից պատմաբանների մասին էլ հոդվածներ կան՝ օրինակ Արտակ Մովսիսյանի մասին հոդված կա Wikiյում։ Ինչո՞ւ է խնդիր առաջացել հենց այս հոդվածի "ընդհանուր նշանակալիության" վերաբերյալ։ Artagan (քննարկում) 14:23, 9 Մարտի 2013 (UTC)[reply]

Ես հարցիս պատասխանը չստացա. ո՞վ և ինչո՞ւ՝ ինչ հիմքերով է գալիս ու այլանդակում այս էջը: Ինչո՞ւ են հեռացվել Մաղալյանի հոդվածները՝ դա ո՞ւմ էր խանգառում կամ ո՞ր մի Վիկի կանոններն էր խածտում: Artagan (քննարկում) 13:45, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Artagan, այս էջը ոչ մեկ չի այլադակել, այլ կարգի է բերվել, որ չջնջվի, քանի որ Վիքիպեդիայում արգելվում է ուղղակի պատճենումը այլ կայքից կամ գրքից, առանց էական վերամշակումների: Այնպես որ խորհուրդ կտամ հաշվի առնել վերոնշյալ փաստերը և փորձել ավելի զուսպ արտահայտվել, Վիքիպեդիայում ոչ զուսպ արտահայտվելը չի ողջունվում և կրկնողական լինելու դեպքում ունենում է որոշակի հետևանքներ:--6AND5 (քննարկում) 15:37, 31 Դեկտեմբերի 2014 (UTC)[reply]

Բարի, եկեք մի հատ զուսպ պարզաբանենք, թե մասնավորապես որտե՞ղ էր «ուղղակի պատճենումը այլ կայքից կամ գրքից»: Կոնկրետ պատմաբանի մասին տեղեկություններ էին զետեղված՝ այն էլ այդ պատմաբանի համաձայնությամբ: Ի՞նչ «պատճենման» մասին է խոսքը: Մեղադրանքներ առաջարկելիս, մի գուցե բարի լինեք մանրամասնել: Կրկնեմ, ինձ համար անհասկանալի է, որ առանց այդ էլ համեմատաբար աղքատիկ (մեր հարևանների հետ համեմատեք) հայկական Վիքիպեդիայում հատուկ ու անտեղի խստապահանջություն է ներմուծվում («մենք Հռոմի պապից էլ ավելի կաթոլիկ ենք, կոմունիստներից էլ ավելի բոլշևիկ» սկզբունքով), դրանով իսկ խոչնդոտելով հայկական Վիքիպեդիայի զարգացումը: Դրանով իսկ հուսաթափ եք անում հասարակ մասնակիցների (որոնցից մեկն էլ ես եմ) աջակցությունը հայկական Վիքիպեդիայի զարգացմանը: Համեմատության կարգով նկատեմ, որ հարևաները իրենց էջերը ուղղակի հեղեղում են իրոք որ կոպիտ խախտումներով, նենգափոխումներով, ակնհայտ ստերով, բայց նրանց մոդերատորները բավականին թեթև են նայում այդ ամենին, քան զի հասկանում են, որ իրենց ազգային հարցերն են լուծում դրանով՝ աշխարհը հեղեղում են իրենց քարոզչությամբ: Իսկ հայկական Վիքիպեդիայում «ոստիկանական խստապահություն» ենք խաղում, այն էլ իրավիճակներում, որոնք այդպիսի մեթոդների կարիքը դժվար թե ունեն: – Այս անստորագիր գրառման հեղինակն է Artagan (քննարկում|ներդրումներ) մասնակիցը։

Artagan, թե ինչ են անում մեր հարևանները, ինչ նենգափոխությունների և ստերի են գնում, Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրներին չպետք է հետաքրքրի, որովհետև ի տարբերություն նրանց, մենք պետք է առաջնորդվենք Վիքիպեդիայում (նաև Հայերեն Վիքիպեդիայում) ընդունված կանոնակարգերով։ Հայերեն Վիքիպեդիան քարոզչության դաշտ չէ և չի կարող լինել։ Դրա համար կխնդրեմ այլ վայր գտնել։ Ինչպես նաև, ինչպես վերևում բացատրվեց, արգելվում է հեղինակային իրավունքով պաշտպանված տեքստերի ներմուծումը։ Եվ առհասարակ էական չէ՝ հեղինակը բանավոր տեղյակ է, թե չէ։ Եթե համաձայն է, խնդրեմ, կարող է OTRS էլեկտրոնային նամակ լրացնել, և իր ստեղծագործությունը հանձնել հանրության իրավունքին։
Ի դեպ, չկա Հայկական Վիքիպեդիա, կա Հայերեն Վիքիպեդիա, որովհետև Վիքիպեդիաները բաժանվում են ոչ թե ըստ ազգությունների/երկրների, այլ ըստ լեզուների։ Սա հետագայի համար։ --Jeo 19:45, 11 Սեպտեմբերի 2015 (UTC)[reply]