Քննարկում:Ալեն Սիմոնյան

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այս հոդվածի ստեղծողը կամ նրանում մեծ ներդրում ունեցող անձը, ըստ երևույթին, հետաքրքրությունների կոնֆլիկտ ունի հոդվածի առարկայի հետ։

Հարգանքներով հանդերձ, ճիշտն ասած, չեմ ճանաչում հոդվածը ստեղծողին։ Սակայն հետաքրքրությունների մասին կասեմ հետևյալը․ Ալեն Սիմոնյանը բացի լրագրողական գործունեությունից, քաղաքական գործիչ է, Քաղաքացիական պայմանագրի հիմնադիրներից։ Պետք է ոչ միայն իր, այլև մյուս վեց անդամների անուններն էլ ներառվեն։ Քաղաքացիական պայմանագրի վերաբերյալ ոչ համակրանք ունեմ, ոչ հետաքրքրություն, ոչ էլ առհասարակ զբաղվում եմ քաղաքականությամբ կամ քարոզով։ Բայց գիտեմ, որ բնույթով եզակի կառույց է, նորույթ՝ հայ իրականության մեջ, և նրա մասին կարդացող մարդը ցանկալի է, որ իմանա, թե ովքեր են նրա հիմնադիրները։ Իսկ հոդվածը ստեղծողին կամ նրանում մեծ ներդրում ունեցողին կխնդրեի՝ հնարավորության դեպքում այն թարգմանել նաև այլ լեզուներով, եթե ցանկություն ունի։ Հարգանքներով՝ --Hayk.arabaget (քննարկում) 19:04, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]

Կոնկրետ Ալեն Սիմոնյանն ըստ իս նշանակալի է, համենայն դեպս, հոդվածը բարելավվելուց հետո, դա այնտեղ ցույց է տրված։ Իսկ ինչ վերաբերվում է Քաղաքացիական պայմանագրի հիմնադիրներին, ապա իմ կարծիքով, եթե նրանք բացի նրանից, որ հիմնադրել են այդ պայմանագիրը, այլև այլ նշանակալի գործունեություն են ծավալել, ապա կարելի է գրել նաև իրենց մասին՝ կրկին հղումներով դեպի նշանակալի և վստահելի աղբյուրների։ Այլ լեզուներով թարգմանելուն էլ կողմ եմ։ --Լիլիթ (քննարկում) 19:20, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Շնորհակալ եմ ողջամիտ մեկնաբաության համար: --Sencbaner (քննարկում) 19:22, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Ըստ Gardmanahay-ի ես ունեմ «հետաքրքրությունների կոնֆլիկտ», այնինչ իմ միակ նպատակը այս անձի մասին հոդվածի բարելավումն է: Ըստ նրա Ալեն Սիմոնյանը համեմատելի է թաղային հեղինակություն հանդիսացող Տապոռիկի հետ և այսպիսով Վիքիպեդիայում հոդված ունենալու իրավունք չունի: --Sencbaner (քննարկում) 19:19, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Գարդմանահա՞յ։ Տապոռիկի դեմ բան ունե՞ս --Hayk.arabaget (քննարկում) 19:34, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Այսի՞նքն։--Գարդմանահայ (քննարկում) 19:42, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Իրա անունը շոշափեցիր․ ասում եմ՝ բան կա իրա դեմ--Hayk.arabaget (քննարկում) 19:43, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Ում անունը նկատի ունե՞ս, Տապոռիկի՞։--Գարդմանահայ (քննարկում) 19:52, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հա--Hayk.arabaget (քննարկում) 19:55, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Որ ասես, թե ինչով է առնչվում քո հարցը այս թեմայի հետ, միգուցե պատասխանեմ։։--Գարդմանահայ (քննարկում) 20:01, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Բա Տապոռիկը մեր ախպերն ա, էն էլ՝ մեր ախպոր ախպերն ա--Hayk.arabaget (քննարկում) 20:05, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Կատակից անցնենք լուրջին։ Ես ոչ միայն կողմ եմ, որ հոդվածը մնա, այլև՝ զարգացվի ու թարգմանվի --Hayk.arabaget (քննարկում) 20:06, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Հայկ ջան, յուրաքանչյուր մարդ իր կարծիքն ունի։ Նշանակալիության կաղապարը տեղադրելը դեռ չի նշանակում, որ ես դեմ եմ այդ հոդվածին։ Եթե դեմ լինեի, ապա կներկայացնեի ջնջման։ Իմ կարծիքով պետք է սպասել մի քանի օր, մինչև հոդվածը ստեղծողը այն զարգացնի ու հետո քննարկումը շարունակենք։--Գարդմանահայ (քննարկում) 20:10, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Դե բա Գարդմանահայ ջան, որ սպասելու էիր, առանց դրա սպասեիր էլի․․․--Hayk.arabaget (քննարկում) 20:11, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Կոնկրետ ես չեմ սիրում, երբ հոդված եմ գրում, միջամտում են։ Վերջացնեմ, մի երկու օր էլ անցնի՝ խնդրեմ, համեցեք--Hayk.arabaget (քննարկում) 20:13, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Սպասում եմ ոչ թե կաղապար տեղադրելու կամ չտեղադրելու համար, այլ արդեն դրված կաղապարները մեկնաբանելու կամ էլ հոդվածում որոշակի փոփոխություններ կատարելու համար։ Քո նշած նախասիրությունը հաշվի կառնեմ։--Գարդմանահայ (քննարկում) 20:21, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]
Երկու օր չէ, բայց վերջին խմբագրումից հետո մոտ 10 րոպե պետք է սպասել, որպեսզի համոզվենք, որ խմբագիրն էլ չի աշխատում հոդվածի վրա՝ այնտեղ ուղղումներ կամ պիտակներ ավելացնելու համար։ Չնայած հոդվածում անմիջապես ուղղումներ անելու գայթակղությանը դիմանալ մեկ-մեկ չի ստացվում :) --Լիլիթ (քննարկում) 20:22, 16 Մայիսի 2014 (UTC)[reply]

Հոդվածի բարելավում 2018 նոյեմբեր[խմբագրել կոդը]

Հոդվածի նախկին բովանդակությունը համակագրված չէր դասավորված, բավականին տեղեկություններ առկա չէին, հիմնականում առկա էր շաբլոնային կենսագրական։ Ստեղծել եմ նոր բաժիններ, որոնք բաժանել եմ ըստ տվյալ անձի կատարած գործունեությանը, ինչպես նաև հոդվածը առավել բովանդակալից և հարուստ դարձնելու համար ավելացրել «Հասարակական կարծիք» բաժինը, որտեղ պետք է ներկայացվի տվյալ անձի հետ կապված քննադատական տեղեկություններ և լայնորեն տարածված վարկածներ։ Ստեղծված բաժինները աստիճանաբար կլրացվեն։--Գարդմանահայ (քննարկում) 19:40, 16 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]

Ողջույն։ Խնդրում եմ խստորեն հետևել ՎՊ:ԱԱԿ կանոնակարգին։ Կանոնակարգին չհամապատասխանող ցանկացած տեղեկատվություն դուրս է բերվելու հոդվածից։ --ջեօ 19:44, 16 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
Բացի այդ, խնդրում եմ հոդվածում բաժիններ չթաքցնել։ Եթե ճշտելու ինչ-որ բաներ ունես, ճշտիր սևագրությունում։ Թաքցնելու նպատակը ո՞րն է։ --ջեօ 19:48, 16 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
GeoO ջան ողջույն։ Ինչի համար հատուկ նշեցիր, որ կանոնագրքին չհամապատասխանող տեղեկությունները հեռացվելու են հոդվածից։ Բոլորին ես տեղեկացնո՞ւմ, թե՞ միայն ինձ։ Եթե ինչ-որ բան ես նկատել հոդվածում ավելացրածս տեղեկատվության մեջ, որ չի համապատասխանում կանոնագրքին, ապա ասա, քննարկենք ու հեռացնենք։ Հարցիդ հետ կապված նշված է խմբագրման պատճառաբանությունում։ Եթե քեզ այդ պատճառաբանությունը չի բավարարում, ապա խնդիր չկա, հայտնիր այդ մասին և միասին փորձենք արագ և կառուցողական լուծումը գտնել։ --Գարդմանահայ (քննարկում) 21:01, 16 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, տվյալ պարագայում քեզ նկատի ունեմ, քանի որ հոդվածում փոփոխություններ դու ես մտցրել և քննարկում բացել։ Խմբագրման պատճառաբանությունն ինձ չի բավարարում, քանի որ հիմնավոր պատճառաբանություն չէ։ Խնդրում եմ բաժինը տեղափոխել սևագրություն։ --ջեօ 09:17, 17 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
Խնդիր չկա, պարզապես բաժինը թաքցվել էր, որպեսզի այլ բաժինների հետ միասին նախքան տեսանելի դարձնելը լսեի տարբեր մասնակիցների կարծիքներ՝ ամփոփված վիքիկանոնների հստակ հիմնավորումներով։ Քիչ հետո կտեղափոխեմ։--Գարդմանահայ (քննարկում) 09:23, 17 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]
Գարդմանահայ ջան, տարբեր մասնակիցների կողմից կարծիքներ լսելու համար հարկավոր է ոչ թե քննարկման էջում, այլ խորհրդարանում քննարկում բացել։ --ջեօ 19:11, 17 Նոյեմբերի 2018 (UTC)[reply]