Քննարկման ընդհատում
Քննարկման ընդհատում (անգլ.՝ Adjournment debate) — ընթացակարգ, որով ավարտվում է օրենսդիր մարմնի նիստը: Մեծ Բրիտանիայի Համայնքների ատյանում ամենօրյա նիստն ընդհատվում է հետևյալ առաջարկությամբ. «Ատյանն այժմ ընդհատում է նիստը», որից հետո՝ կես ժամ տևող քննարկման ժամանակ, ատյանի անդամները կարող են ցանկացած հարց բարձրացնել: Կառավարության անդամ չհանդիսացող խպրհրդարանի ամար սա այն հազվադեպ հնարավորություններից մեկն է, երբ նա կարող է քննարկում նախաձեռներլ: Ատյանը կարող է նիստն ընդհատել, եթե անդամներեն անկարգապահ են, կամ ներկաների թիվը քվեակազմ չի ապահովում: Քննարկման ժամանակ կարող է արվել ընդհատման առաջարկություն՝ որոշման ընդունումը խանգարելու նպատակով: Եթե կառավարությունը չի պաշտպանում տվյալ որոշումը, ապա ընդհատումը սովորաբար նշանակում է, որ այն չի ընդունվում[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Գագիկ Հարությանունյան, Սուրեն Մարտիկյան, Արտակ Մովսիսյան // Օքսֆորդի քաղաքագիտության և քաղականության բառարան / Ալեքսանդր Աղաբեկյան, Հովհաննես Զաքարյան // Երևան: «Գիտանք», 2003. — 500 հատ.