Քինգ Բանայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինգ Բանայան
Ծնվել է1957[1]
ԾննդավայրՄանչեսթր (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՔլերմոնթի հետբուհական համալսարան և Saint Anselm College?
Մասնագիտությունտնտեսագետ և քաղաքական գործիչ
ԱշխատավայրSt. Cloud State University?
Զբաղեցրած պաշտոններmember of the Minnesota House of Representatives?
ԿուսակցությունRepublican Party of Minnesota? և ԱՄՆ Հանրապետական կուսակցություն

Քինգ Բանայան (1957[1], Մանչեսթր (Նյու Հեմփշիր), Նյու Հեմփշիր, ԱՄՆ[2]), հայկական ծագումով ամերիկացի քաղաքական գործիչ Մինեսոտայում և Մինեսոտայի ներկայացուցիչների պալատի նախկին անդամ, որը 2011-2013 թվականներին ներկայացրել է 15B թաղամասը։ Թաղամասը հյուսիս-կենտրոնական մասում իր մեջ ներառում է Բենտոնի, Շերբյուռնի և Ստերնսի շրջանները։ Լինելով Մինեսոտայի հանրապետական կուսակցության անդամ՝ Բանայանը նաև տնտեսագետ է և տնտեսագիտություն է դասավանդում Սենթ Քլաուդի St. Cloud State համալսարանում[3][4]։

Բանայանը առաջին անգամ ընդունվել է Ներկայացուցիչների պալատի անդամ 2010 թվականին՝ քվեարկությունում ընդամենը 13 ձայնով հաղթելով DFL-ի թեկնածու Լուիս Քերոլին[5]։ Նա աշխատել է Capital Investment-ում, Բարձրագույն կրթության և ֆինանսների, օրենքների և օրենսդրական կառավարման և պետական կառավարման ոլորտներում[6]։ 2012 թվականի ընտրություններում Բանայանը իր տեղը զիջել է դեմոկրատ Զեչ Դորհոլթին։

Բանայանը սովորել է Կալիֆոռնիայի նահանգի Կլերմոնտի համալսարանում և ստացել է արվեստի մագիստրոսի կոչման և փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Նա եղել է Կենտրոնական Մինեսոտայի «United Way» կազմակերպության համայնքային խորհրդի անդամ[3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 NUKAT — 2002.
  2. 2,0 2,1 2,2 Minnesota Legislators Past & Present
  3. 3,0 3,1 «Banaian, King - Legislator Record - Minnesota Legislators Past & Present». www.leg.state.mn.us. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  4. 4,0 4,1 «King Banaian For House: FAQs». www.kingforhouse.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Election Reporting». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Banaian, King - Legislator Record - Minnesota Legislators Past & Present». www.house.leg.state.mn.us. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]