Քարհանի վանք
| Քարհանի վանք |
|
|---|---|
|
|
|
| Հիմնական տեղեկություններ | |
| Տեղագրություն | |
| Կոորդինատներ | |
| Դավանություն | |
| Ներկա վիճակ | անհայտ |
Քարհանի վանք (նաև՝ Սուրբ Աստվածամոր վանք, Միրզիկի անապատ) — հայկական վանք ներկայիս Ադրբեջանական Հանրապետության Գյոյգյոլի շրջանի (նախկին Խանլարի) Միրզիկ (en) գյուղի մտո:
Բովանդակություն |
[խմբագրել] Պատմություն
[խմբագրել] Հիմնադրում
Վանքի հիմնադրումը որոշ մասնագետները վերաբերում են 16-17-րդ դարերին[1]:
[խմբագրել] 19-րդ դար
Քարհանի վանքը ժամանակին ունեցել է բազմանդամ միաբանություն: Գործել է մինչև 1870-ական թվականները: Ունեցել է կալվածքներ, որոնցից հիմնականում զրկվել է 19-րդ դարի կեսերից հետո[1]:
Վանքի պատմության ուսումնասիրության առումով բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում 1853 թ. կազմված սույն տեղեկագիրը.
| Անապատս այս յառաջին ժամանակս լեալ է շքեղաշուք և նշանաւոր վանք ունելով բաւականաթիւ միաբանս և վանահայրս, որպիսիք են՝ Եղեազար եպիսկոպոս, Յովսէփ վարդապետ, ապա՝ Սարգիս եպիսկոպոս, յետ նորա Մկրտիչ ևս Պօղոս վարդապետ, որոց և գերեզմանք ոմանց ընդ այլոցն գտանին այժմիկ ի գաւթի եկեղեցւոյն շինուածքդ նոցա և կացարանաց անապատականացն և շրջապատ պարիսպք ի ներկայումս կան ի քայքայեալ դրութեան, միայն եկեղեցին գտանի ամբողջ քարաշէն գոյ և առանձին մատուռ մի խորանաձև ուխտատեղի, ուր երբեմն գնան ուխտաւորք: Անապատս այս կայացեալ կայ խստորեն բարձր և երկայնանիստ լերինն նովան կոչեցեալ յարևմտից կողմն հանդէպ քարաժայրին, որ անուանի «Ծիլ քերծ» կամ «Ճգնաւորի քերծ» է ընդ մէջ երկուց ծորակաց, որք սկսանին ի նոյն լեռն է հանդերձ առուիւք ջուրց յաջմէ և յահեկէ Անապատին, լայնութեամբ հեռի միմեանց իբրև երկու վերսիւ, և ի վայր իջեալ այս ծորակք և ձգեալ դէպ յարևելս մինչ իբրև ցերեք վերս երկայնութեամբ, ապա խառնին և միանան...[2] |
[խմբագրել] Վանահայեր
Առկա տվյալների համադրմամբ մասամբ հնարավոր է ներկայացնել Քարհանի վանքի վանահայրերի ժամանակագրական հետևյալ ցանկը[3][4][5].
- Եղիազար եպիսկոպոս. վախճ. 1713 թ.
- Հովսեփ վարդապետ
- Սարգիս եպիսկոպոս. հիշ. 1770-1773 թթ.
- Մկրտիչ վարդապետ
- Պողոս վարդապետ
- Աբեղա (անունն անհայտ է). հիշ. 1857 թ.
- Վարդապետ (անունն անհայտ է). հիշ. 1862 թ.
[խմբագրել] Ճարտարապետություն
Վանական համալիրի մեջ մտել է եկեղեցին՝ արևմուտքից կից փոքր գավթով, և միաբանության սենյակները: Վանքն ունեցել է շրջապապարիսպ, որոնք դեռևս անցյալ դարավերջին կիսավեր էին: Բոլոր շինությունները կառուցված են անմշակ քարով, կրաշաղախով[1]:
[խմբագրել] Կալվածքներ
Հիշյալ երկու վտակների միջև ընկած ողջ տարածքը՝ «մի քանի օրավար պատուական հողեր», պատկանելիս է եղել վանքին[6]: 1886 թ. վանքի կալվածքը բաղկացած էր վարելահողից և անտառից[7]:
[խմբագրել] Տես նաև
[խմբագրել] Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 398
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 2742, թ. 16
- ↑ Թօփճեան Յ. Յակոբ, Ցուցակ ժողովածուաց Դադեան Խաչիկ վարդապետի, մասն Բ, Վաղարշապատ, 1900, էջ 21
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3830, թ. 78
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3836, թ. 56
- ↑ Բարխուտարեանց Մ, Արցախ, Բագու, 1895, էջ 277
- ↑ Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 138, թ. 100-101