Փորձաշրջան (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փորձաշրջան
ռուս.՝ Испытательный срок
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1960
Լեզուռուսերեն
ՌեժիսորՎլադիմիր Գերասիմով
Սցենարի հեղինակԻգոր Բոլգարին
ԴերակատարներՕլեգ Տաբակով, Օլեգ Եֆրեմով և Վյաչեսլավ Նևիննի
ԵրաժշտությունԱնտոնիո Սպադավեկիա
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն100 րոպե

«Փորձաշրջան» (ռուս.՝ «Испытательный срок»), 1960 թվականի խորհրդային գունավոր գեղարվեստական ֆիլմ 1920-ականների քրեական հետախուզության աշխատակիցների մասին։ Ֆիլմը նկարահանել է ռեժիսոր Վլադիմիր Գերասիմովը[1][2] Պավել Նիլինի համանուն վեպի հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվական։ Զայցևը և Եգորովը կոմերիտմիության ուղեգրով գնում են աշխատելու։ Սկսնակները, որոնցից մեկը ամաչկոտ ու անվճռական է, մյուսը՝ վստահ և համառ, աշխատանքի են ընդունվելուց առաջ պետք է փորձաշրջան անցնեն։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլեգ Եֆրեմով[3] - Ուլյան Գրիգորի Ժուր, ՔՀ ավագ լիազոր
  • Օլեգ Տաբակով - Սաշա Եգորով
  • Թամարա Լոգինովա - Կատյա, Եգորովի քույրը
  • Վյաչեսլավ Նեվիննի[4] - Սերգեյ Զայցև
  • Բորիս Նովիկով - հերթապահ Վորոբեյչիկ
  • Վլադիսլավ Բալանդին - Բարմաշով, ՔՀ աշխատակից
  • Եվգենի Ուրբանսկի - Կուրիչև, գլխավոր
  • Եվգենի Տետերին - Իլյա Բորիսովիչ Կաց, դատական բժիշկ
  • Անդրեյ Տուտիշկին - գործակատար
  • Միխայիլ Սեմենիխին - Աֆանասի Սոլովյով, Ժուրի ընկերը
  • Վլադիմիր Սոլովյով - Օժերելև ավագ, զենքի վաճառող
  • Տատյանա Ստրուկովա - Օժերելևա, պառավ
  • Յուրի Կիրեև - Պաշա Օժերելև, ավազակ
  • Պավել Վիննիկ - դեղագործ Գրիգորի Միտրոֆանովիչ Ֆրինյով
  • Վլադիմիր Գրիբկով - դիահերձարանի աշխատակից
  • Տատյանա Լավրովա - Վարյա
  • Ալեքսանդրա Պոպովա - զբոսնող
  • Ելենա Մաքսիմովա - տուժած
  • Վալենտինա Տոկարսկայա - խաղաբանկ դնող «Կալկութա» կազինոյում
  • Պյոտր Ռեպնին - կոմիսիոն խանութի տեր
  • Վլադիմիր Տյագուշև - օղի թորող
  • Իննա Ֆեոդորովա - Աննա Իվանովնա Կուկուշկինա, բակապանուհի
  • Ալեքսեյ Դոբրոնրավով - Դեմենտի Եմելյանովիչ Ալտուխին, հարևան
  • Ալբերտ Ֆիլոզով - կուսկազմակերպիչ շաբաթօրյակին (լուսագրերում նշված չէ)[5]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Իգոր Բոլգարին
  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Գերասիմով
  • Օպերատոր՝ Գալինա Պիշկովա
  • Նկարիչ՝ Ալեքսանդր Մյագկով
  • Կոմպոզիտոր՝ Անտոնիո Սպադավեկիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]