Փոստի համաշխարհային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փոստի համաշխարհային օր,՝այն միջազգային օրերից մեկն է, որը նշվում է ՄԱԿ-ի համակարգում։

Տոնը նշվում է Համաշխարհային փոստային միության 14-րդ համաժողովի որոշմամբ՝ միության հիմնադրման օրը։ 1874 թվականի հոկտեմբերի 9-ին Շվեյցարիայի Բեռն քաղաքում 22 երկրի ներկայացուցիչներ ստորագրեցին Բեռնի պայմանագիրը, որը դրեց Փոստային գլխավոր միության հիմքերը։ 1878 թվականին միությունը վերանվանվեց ու սկսեց կոչվել Փոստային համաշխարհային միություն, որն այսօր ներառում է 189 երկիր։