Փշաձկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փշաձուկ

Փշաձկներ (Gasterosteidae), փշաձկնանմանների կարգի ձկների ընտանիք։

Հայտնի է 5 սեռ, 12 տեսակ։ Մանր ձկներ են, մարմնի երկարությունը 3—8 (հազվադեպ՝ 20) սանտիմետր է, քաշը՝ մինչև 5 գրամ։ Տարածված են Եվրասիայի, Հյուսիսային Ամերիկայի և Հյուսիսային Աֆրիկայի ծովային, քաղցրահամ և աղի ջրերում։ Բնորոշ են մեջքին, լողակից առաջ գտնվող 3-16 փշերը, փորային լողակում՝ մեկ, մեծ փուշը։ Բազմացման շրջանում արուները բույսերի ցողուններից, մնացորդներից, ավազից և տիղմից բույն են պատրաս տուն և լորձով ամրացնում։ Բնում 2-3 էգեր դնում են մինչև 1000 ձկնկիթ։ Արուն պահպանում է ձկնկիթը, ապա թրթուրները։ Փշաձկները սնվում են մանր խեցգետնակերպերով, միջատների թրթուրներով, այլ ձկների ձկնկիթով ու թրթուրներով, որով վնաս են հասցնում ձկնատնտեսությանը։ Արդյունագործական նշանակությունը մեծ չէ․ եռափուշ փշաձկից (Gasterosteus acu- leatus) մեծ քանակությամբ ձկան յուղ են ստանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png