Փիղը և Փրփուրիկը (ռուս.՝ Слон и Пеночка), խորհրդային կարճամետրաժ տիկնիկային մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1986 թվականին, ռեժիսոր Նաթան Լերների կողմից[1]։
Մուլտֆիլմը պատմում է փոքրիկ Փրփուրիկի և մեծ Փղի հուզիչ բարեկամության մասին, որը տաք վայրերում անհամբեր սպասում է իր սիրելի թռչնի վերադարձին։ Չվող թռչուն Փրփրուրիկն ամեն աշուն չվում է ձմեռելու տաք վայրերում, որպեսզի գարնանը վերադառնա իր հայրենի հողը։ Իսկ զվարճալի փիղը կարծում է, թե Փրփուրիկը վերադառնում է իր մոտ։