Փեսացուն և հարսնացուն (հեքիաթ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փեսացուն և հասնացուն
Kjærestefolkene, Toppen og Bolden
ՀեղինակՀանս Քրիստիան Անդերսեն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
Բնօրինակ լեզուԴանիա ԴանիաԴանիերեն
Ստեղծման տարեթիվ1843
Երկիր Դանիա

Փեսացուն և հարսնացուն (դան․՝ Kjærestefolkene, Toppen og Bolden), դանիացի հայտնի հեքիաթագիր Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթը։ Գրվել է 1843 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոլն ու գնդակը ուրիշ խաղալիքների հետ պառկած էին արկղում, և հոլը գնդակին առաջարկում է ամուսնանալ։ Բայց գնդակը, որ կարված էր այծի կաշվից իրեն շատ էր երևակայում։ Հաջորդ օրը գալիս է խաղալիքների տերը և հոլին գեղեցիկ գույներով ներկում, իսկ ուղիղ մեջտեղը պղնձե մեխ խփում։ Այնպե՞ս գեղեցիկ էր հոլը, երբ սկսվեց պտտվել[1]։ Նա նորից առաջարկում է գնդակին ամուսնանալ, սակայն գնդակը շարունակում է իրեն երևակայել։ Այդպես նրանք երկար զրուցեցին։ Հաջորդ օրը մի տղա սկսեց գնդակով խաղալ և նա գնդակը նետեց օդ և այն այլևս հետ չեկավ։ Տղան սկսեց որոնել այն, բայց չգտավ։ Հոլը գիտեր, թե ուր է գնդակը. նա ջրածիծառի բնում էր և ամուսնացել էր նրա հետ։ Եվ որքան ավելի էր հոլը մտածում գնդակի մասին, այնքան ավելի էր սիրահարվում նրան։ Շատ տարիներ անցան, հոլը ծերացավ և մի օր հոլին ոսկեզօծեցին և նա գեղեցկացավ ու սկսեց ցատկոտել։ Այնքան ցատկոտեց, որ կորավ և ոչ մեկը չգիտեր նրա տեղը։ Նա ցատկել էր կեղտաջրի մեջ։ Հոլն այնտեղ տեսնում է մի կլոր խնձորի նման բան։ Պարզվում է, որ դա խնձոր չէր, այլ գնդակը։ Հետո գալիս է աղախինը, որ կեղտաջուրը տանի թափի և գտնում է հոլին ու գնդակին։ Հոլը չէր ճանաչում գնդակին, որը 5 տարի մնացել էր կեղտոտ ջրի մեջ[2]։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոլ
  • Գնդակ
  • Տղա
  • Աղախին
  • Դատավոր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ք. Անդերսեն, Հեքիաթներ, Երևան, 2015, էջ 154
  2. Նույն տեղում, էջ 156

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]