Փարփար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվրասիական փարփար
Փարփարի ճուտը

Փարփար (լատ.՝ Fulica atra), կռունկանմանների կարգի հովվիկների ընտանիքի թռչուն։

Արտաքին կառուցվածք[խմբագրել]

Մարմնի երկարությունը մինչև 40 սմ է, զանգվածը՝ 600-1000 գրամ։ Փետրավորումը մոխրագույնից մինչև սև է։ Ճակատին ունի սպիտակ, մերկ մաշկի հատված (կոշտուկ)։ Կտուցը կարճ է, ոտքերին կան ժանյականման լողակներ։ Լավ լողում և սուզվում է։ Տարածված է Եվրասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Ավստրալիայում։ ՀԽՍՀ-ում տարածված է ամենուր, որտեղ կան ճահճացած և եղեգնապատ ջրեր։ Դնում է 6-9 (մինչև 15) ձու, թխսում են և՛ արուն, և՛ էգը։ Սնվում է սերմերով, ջրային բույսերով, միջատներով, փափկամորթներով։ Որսորդության օբյեկտ է։