Ցեխի ֆուտբոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ցեխի ֆուտբոլ
ֆիններեն՝ Suopotkupallo
Տեսակֆուտբոլ
Այլ անուններճահճային ֆուտբոլ
Ծագման երկիրՖինլանդիա
Ստեղծվել է1998
Թիմ մեծ7 խաղացող + դարպասապահ
Թիմ փոքր5 խաղացող + դարպասապահ
Սեռարական/իգական
Հարմարանքցեխոտ դաշտ, դարպասներ, գնդակ
Վայրցեխոտ դաշտ
 Swamp football Վիքիպահեստում

Ցեխի ֆուտբոլ կամ ճահճային ֆուտբոլ (ֆիններեն՝ Suopotkupallo)[1], ֆուտբոլի տեսակ, որն անց է կացվում ճահճային տարածքում։ Ճահճային ֆուտբոլի հիմնադիրը եղել է դահուկորդ Էսա Ռոմպայնենը։ Այս սպորտաձևի ամենամյա առաջնությունն անցկացվում է ֆիննական Հյուրունսալմի գյուղում։

Կանոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանոնները նման են ավանդական ֆուտբոլի կանոններին, բացառությամբ.

  • երբ խաղը ընթանում է ճահճում
  • խաղի ընթացքում արգելվում է փոխել խաղակոշիկները
  • խաղադաշտի չափերը 60×35 մետր
  • թիմերը կազմված են 5 խաղացողներից + դարպասապահից
  • խաղի տևողություն 13 րոպե 2 խաղակես
  • տուգանային հարվածները կատարվում են ձեռքով
  • փոխարինումները կատարվում են առանց խաղի դադարի։

Աշխարհի առաջնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցեխի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն անցկացվում է ամեն տարի 1998 թվականից (2000 թվականից դարձել է միջազգային). ավանդական անցկացման վայրը Հյուրունսալմին է (Ֆինլանդիա), ճահճային խաղադաշտում «Vuorisuo»: Աշխարհի առաջնությունն անցկացվում է 7 կատեգորիաններով.

  • պրոֆեսիոնալներ (տղամարդիկ) / Kilpasarja-miehet
  • պրոֆեսիոնալ (կանայք)/ Kilpasarja-naiset
  • սիրողական (տղամարդիկ) / Harrastesarja-miehet
  • սիրողական (կանայք) / Harrastesarja-naiset
  • միքս-լիգա (տղամարդիկ+կանայք,խաղադաշտում պետք է լինեն միաժամանակ մինիմում երկու կին)/ Sekasarja
  • բիզնես-լիգա (Աշխարհի առաջնության գործընկեր-կազմակերպություններ) /Business-sarja
  • արկածային լիգա (թիմերը զվարճալի բաճկոններով) / Adventure-sarja

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի ֆուտբոլ, որը խաղում են ջրի մեջ մինչև ծնկները թաթախված վիճակում։ Ամենամյա աշխարհի առաջնությունը տեղի է ունենում Բերթոն անգլիական քաղաքում, որտեղ էլ ստեղծվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]