Տրեսկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրեսկո կղզին

Տրեսկոն (անգլերեն՝ Tresco) Սիլլի կղզիների երկրորդ ամենամեծ կղզին է։ Այն իր մեծության զիջում է միայն Սուրբ Մարիամի կղզուն։

Վանք Տրեսկոյում

Պատմությունը[խմբագրել]

Սիլլի կղզիները
Հին ամրոց դաշտում

Տրեսկո կղզին իր պատմության ընթացքում եղել է տարբեր թագավորների իշխանության տակ։ Այժմ այն գլխավորում է Քորնվոլի Դքսությանը։ Կղզու անունը ենթարկվել է տարբեր փոփոխությունների։ 12-րդ դարում կղզու անունը կելտերենից թարգմանաբար նշանակում էր "ավազե հրվանդան"։ 1193 թվականին, երբ հռոմի պապ Ցելեստին երրորդը կղզին հանձնեց վանահայր Թավիսթոքին, կղզին անվանվեց Սուրբ Նիկոլայի կղզի։ 1305 թվականին կղզին կոչվում էր Տրեսկո։ 1540-ին այն անվանվեց Ինիսկո, իսկ 1814 թվականին այն փաստացի անվանվեց Տրեսկո։ 2001-ից 2009 թվականներին կղզում անցկացվել են վազքի մարաթոններ։ Առաջին Համաշխարհային Պատերազմի ժամանակ կղզին եղել է ռազմական հիդրոինքնաթիռների կայան։ Կառուցված են եղել նաև քոթեջներ, լողավազան և ճաշարան։

Կյանքը կղզում[խմբագրել]

Կղզում հիմնականում աշխույժ են գյուղերը։ Կղզու կենտրոնում կա խանութ, փոստ, արվեստի թանգարան, գինետուն, հյուրանոց։ Կղզու հարավային մասը տրոպիկական է։ Այնտեղ աճում են տրոպիկական բույսեր։ Կղզու հյուսիսում գտնվում է Քրոունվոլի ամրոցը։ Տրեսկոն հայտնի է նաև իր գրանիտային պաշարներով։

Արտաքին հղումներ[խմբագրել]