Տուվալու (կղզեխումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուվալու
ՏեսակՎիքիմեդիայի նախագծի ցանկ-հոդված
Երկիր Տուվալու
ԲԾՄ5 մետր
Մակերես25,63 կմ²
Ջրլիցի ափինԽաղաղ օվկիանոս

Տուվալու կղզիներ (անգլ.՝ Tuvalu; մինչև 1975 թվականը՝ Էլլիա կղզիներ (անգլ.՝ Ellice))- կորալյան կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում, Պոլինեզիայում։ կոչվում էին նաև ծովալճակ կղզիներ[1]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուվալուի ցածրադիր կղզիները բարձրանում են ոչ ավելի, քան 5 մ, ուստի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման դեպքում նրանց սպառնում է ջրհեղեղ:

Ներառում է 9 կղզիներ[2], 6 ատոլներ Քանի որ ատոլը սովորաբար բաղկացած է ծովալճակը շրջապատող մի քանի կղզիներից, կղզիների և կղզյակների ընդհանուր թիվը հասնում է 124-ի։

Տուվալուի ցամաքային տարածքը կազմում է ընդամենը 25,63 կմ²[3][4],ծովալճակների զբաղեցրած տարածքի մակերեսը 520 կմ²։ Կղզիները տեղակայված են 5 ատոլում (Նանումեա, Նուի, Նուկուլաելաե, Նուկուֆետաու, Ֆունաֆուտի), 3 ցածրադիր կորալային կղզիներում (Նանումանգա, Նիուլակիտա, Նիուտաո) և մեկ ատոլ / ռիֆային կղզում (Վաիտուպու)[5], ձգվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք 595 կմ[6] Արշիպելագի ամենամեծ կղզին (հիմնվելով ցամաքային տարածքի, այլ ոչ թե ծովալճակի ջրային մակերեսի վրա) Վաիտուպու ատոլն է (5,60 կմ2), իսկ ամենափոքրը՝ Նիուլակիտա (0,4 կմ2)[7]։ Բոլոր կղզիները ցածրադիր են, իսկ ատոլները հիմնականում բաղկացած են մի քանի կղզիներից կամ մոտուից։ Երկրի ամենաբարձր կետը հասնում է ընդամենը 5 մ-ի[4]։

Տուվալուի ամենահյուսիսային կղզին Նանումեա ատոլն է, իսկ ամենահարավայինը՝ Նիուլակիտան։ Արշիպելագի երկու կղզիների միջև ամենափոքր հեռավորությունը 67 կմ է (Նուկուֆետաու/Վաիտուպու), իսկ ամենամեծը ՝ 172 կմ (Նուի/Վաիտուպու)[8]։

Օղակղզի/Կղզի Հիմնական բնակավայր Տարածք
(կմ²)
Ընդհանուր տարածք
(կմ²)
Բնակչություն
մարդ (2002)
Կղզյակների

թիվ

Բնակավայրերի թիվ Կոորդինատներ
Ատոլներ
1 Ֆունաֆուտի Վայակու 2,79 277 4 492 30 9 8°31′ հվ. լ. 179°13′ ավ. ե.HGЯO
2 Նանումեա Լոլուա 3,87 22 664 5 2 05°41′ հվ. լ. 176°09′ ավ. ե.HGЯO
3 Նուի Տանրակե 2,83 17 548 21 4 07°13′29″ հվ. լ. 177°09′37″ ավ. ե.HGЯO
4 Նուկուֆետաու Սավավ 2,99 145 586 33 2 08°00′ հվ. լ. 178°22′ ավ. ե.HGЯO
5 Նուկուլաելաե Ֆանագուա 1,82 43 393 15 2 09°22′52″ հվ. լ. 179°51′08″ ավ. ե.HGЯO
6 Վաիտուպու Ասաու 5,60 10 1 591 9 7 07°28′ հվ. լ. 178°41′ ավ. ե.HGЯO
Կղզիներ
7 Նանումանգա Տոնգա 2,78 2,78 589 51) 2 06°20′ հվ. լ. 176°25′ ավ. ե.HGЯO
8 Նիուլակիտա 0,42 0,42 35 1 1 10°45′ հվ. լ. 179°30′ ավ. ե.HGЯO
9 Նիուտաո Կուլիա 2,53 2,53 663 41) 2 06°06′ հվ. լ. 177°16′ ավ. ե.HGЯO
Տուվալու Վայակու 25,63 520 9 561 124 34
1) Հիմնական կղզիները գումարած կղզիները փակ ծովալճակում

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչականորեն Տուվալուն բաժանված է 7 կղզու (Նանումեա, Նիուտաո, Նանումանգա, Նուի, Վաիտուպու, Նուկուլաելաե և Նուկուֆետաու) և 1 քաղաքային խորհրդի (Ֆունաֆուտի)։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը ըստ 2002 թվականի մարդահամարի տվյալների կազմում էր 9 561 մարդ։ Բնակեցված են առնվազն 11 կղզիներ, այդ թվում՝ ատոլներից յուրաքանչյուրի ամենամեծ կղզիները և երկու կղզիներ, որոնք մտնում են Ֆունաֆուտի ատոլի մեջ։ Ինը կղզիներից ամենափոքրը՝ Նիուլակիտան, անմարդաբնակ էր, մինչև Նիուտաո կղզուց վերաբնակիչները ժամանեցին այնտեղ 1949 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Эллис, острова». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Maps of Tuvalu». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 22-ին.
  3. «Islands of Tuvalu». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 24-ին.
  4. 4,0 4,1 «Tuvalu» (անգլերեն). CIA. The World Fact Book. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  5. Ministry for Natural Resources and Environment. Sustainable Integrated Water Resources and Wastewater Management for Tuvalu. Diagnostic Report. — 2007. — С. 8.
  6. «Tuvalu. Location, size, and extent» (անգլերեն). Encyclopedia of the Nations. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  7. «Tuvalu» (անգլերեն). Oceandots. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 12-ին.
  8. Ministry for Natural Resources and Environment. 1.2.2 Geography // Tuvalu Initial National Communication Under the United Nations Framework Convention On Climate Change. — 1999. — С. 2.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]