Տոմ (Օբի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svgԱյս հոդվածը Օբ գետի վտակի մասին է։ Այլ գործածությունների համար, այցելեք Տոմ (այլ կիրառումներ)։
Տոմ գետը Տոմսկ քաղաքից

Տոմ գետ Ռուսաստանի Դաշնությունում, Արևմտյան Սիբիրում, Օբի աջ վտակը։

Երկարությունը 827 կմ է, ավազանը՝ 62000 կմ²։ Սկիզբ է առնում Արականի լեռնաշղթայի արևմտյան լանջերից։ Սնումը խառն է։ Ջրի միջին ծախսը գետաբերանի մոտ՝ 1110 մ³/վրկ։ Կան ծանծաղուտներ։ Նավարկելի է մինչև Տոմսկ քաղաքը, լաստառաքելի է։

Տոմի ափերին են Նովոկուզնեցկ, Կեմերովո, Տոմսկ քաղաքները։ Տոմի ավազանում է Կուզնեցկի ածխային ավազանը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png