Տոմբվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Տոմբվա
ԵրկիրԱնգոլա Անգոլա
Մակերես17 729 կմ²
Բնակչություն54 873 մարդ (2014)[1]
Տոմբվա (Անգոլա)##
Տոմբվա (Անգոլա)

Տոմբվա (պորտ.՝ Tômbua), քաղաք և մունիցիպալիտետ Անգոլայում, Նամիբի վարչական կենտրոն։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պորտուգալացիները առաջին անգամ եղել են այդ տարածքում (որտեղ հիմա գտնվում է Տոմբվան) 1466 թվականի արշավանքի ժամանակ։ Նրանք գտնում են երկու մեծ ծառեր, որոնք կոչվում են Կուրոկա և Անգրա-դաս-Դուաս-Ալդեյաս։ 1839 թվականի սեպտեմբերի 24-ին այդտեղ այցելում է կապիտան Պեդրո Ալեքսանդրինո դա Կունյան և վերանվանում է գյուղ Կուրոկա և Անգրա-դաս-Դուաս-Ալդեյաս Պորտու-դու-Պինդայում։ Պորտուգալացիները վախենում էին Բրիտանական ազդեցության մեծացումից տարածաշրջանում հետախույզ Ջեյմս Էդվարդ Ալեքսանդրի այցից հետո։ Պորտո դո Պինդա գյուղը վերանվանում է Պորտ Ալեքսանդր, անուն, որը մնում է բնակավայրում մինչև գաղութային շրջանի ավարտը։ Պորտուգալացիներն առաջին անգամ սկսում են ամրոց կառուցել, որի մոտ աճում են ձկնորսական նավահանգիստ Ալեքսանդրը և Սան Մարտին դոս Տիգրեշը[2] (լքված 1975 թվականին)։ Մունիցիպալիտետ Պորտո Ալեքսանդրը պաշտոնապես հիմնադրվել է 1895 թվականին և այդ անվանումը պահել է մինչև 1975 թվականը[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմբուա մունիցիպալիտետի մակերեսը կազմում է 18 019 կմ²։ Այն իր չափերով խոշորագույնն է Նամիբ նահանգում[4]:Տոմբուան միակ մունիցիպալիտետն է Նամիբում, որ օգտագործում է Կունենե գետի ջրերը, որն ամբողջությամբ չի ցամաքում տարվա ընթացքում [3]:

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մունիցիպալետի բնակչությունը մոտ 187,000 է։ Տոմբվան մունիցիպալիտետի կենտրոնն է, այնտեղ ապրում է բնակչության 60 %-ը։ Էթնիկ կազմն է մուկաբալա ցեղը, խիմբան (բնակչության մեծամասնությունը) և ժողովուրդների կոյսանյան խումբը։ Մունիցիպալիտետի բնակչության մոտ 50%-ը գործածում է պորտուգալերենը որպես հիմնական լեզուն, տարածվածությամբ երկրորդը կուվալեն է[4]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոմբուա մունիցիպալիտետի տնտեսությունը հիմնված է ձկնորսության և ձկան վերամշակման արտադրության վրա։ Նաև նշանակալի եկամուտ է բերում զբոսաշրջությունը։ Մունիցիպալիտետի տարածքում է գտնվում Իոնի Ազգային պարկը և Սան-Մարտին-դուշ-Տիգրեշի քանդված բնակավայրը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.embajadadeangola.com/pdf/Publicacao%20Resultados%20Preliminares%20%20Censo%202014_FINAL.13.10.14.pdf
  2. Azevedo, José Manuel de A colonização do Sudoeste Angolano : do deserto do Namibe ao planalto da Huíla - 1849-1900. — Salamanca: Universidade de Salamanca, 2014.
  3. 3,0 3,1 «Tômbua». Rede Angola - Notícias independentes sobre Angola. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  4. 4,0 4,1 «Wayback Machine» (PDF). web.archive.org. 2014 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.
  5. «Comunas – Ministério da Administração do Território» (եվրոպական պորտուգալերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2-ին.