Տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամ
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Լիբանան
Հիմնադրված1977

Տնտեսական բարելավումի հայկական հիմնադրամ (անգլ.՝ Armenian Fund for Economic Development, ԱՖԷՏ), հիմնվել է 1977 թվականին՝ Լիբանանի քաղաքացիական պատերազմի տարիներին՝ Ազգային խորհրդի, Ջինիշյան հիշատակի ձեռնարկի, Լիբանանահայոց ազգային առաջնորդարանի, ԼՕԽ-ի, Շվեյցարացի հայասերների միության, «Մենզա» վարկի համագործակցականի, ՄԱՀԱԵՄ, ՀԲԸՄ, հայ կաթոլիկ համայնքի, Հովարդ Կարագյոզյան հիմնարկի և մի շարք հայ անհատների կատարած ներդրումներով։

Նյութական նպաստ է ստանում նաև մի շարք արտասահմանյան բարեսիրական կազմակերպություններից։ Նպատակն է ցածր տոկոսով փոխատվությունների միջոցով օգնել հայերին հաղթահարելու Լիբանանի քաղաքացիական պատերազմի հետևանքները, օժանդակել հայ արհեստավորներին և առևտրականներին հիմնելու և հետագայում ընդլայնելու իրենց սեփական մանր ձեռնարկությունները, ձեռք բերելու սեփական բնակարաններ են։ ԱՖԷՏ-ի գործունեության առաջին 25 տարիների ընթացքում նրանից օգտվել են ավելի քան 15 հազար լիբանանահայեր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։